Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամենաբարձր հուշարձանը այսուհետ փնտրել Հնդկաստանում

09.05.2018

Հնդկաստանի Հուջարաթ նահանգում ավարտին է մոտենում Հնդկաստանի անկախության մարտիկ Սարդար Փաթելին նվիրված հուշարձանի կառուցումը: Բացումից հետո այն կդառնա ամենաբարձրն աշխարհում: Պատվանդանի հետ միասին դրա բարձությունը կլինի 240 մետր, իսկ միայն արձանի բարձրությունը նույնպես ռեկորդային է՝ 182 մետր, որը 2 անգամ գերազանցում է Նյու-Յորքի Ազատության արձանին:

Սարդար Փաթելին Հնդկաստանի ազգային կոնգրեսի առաջնորդներից է, այդ երկրի Սահմանադրության համահեղինակը և երկրի քաղաքական կառուցվածքն ստեղծողներից մեկը:

Նրա իսկական անունը Վալաբհայի Փաթել է: Հետագայում նրան շնորհվել է Սարդար (Առաջնորդ) պատվանունը և «Հնդկաստանի երկաթյա մարդ» մականունը: Հաճախ նրան անվանել են նաև «Հնդկական Բիսմարկ»:

1947թ.-ին, երբ Հնդկաստանը Բրիտանական կայսրությունից ստացավ իր բաղձալի անկախությունը, Մահաթմա Գանդիի հավատարիմ հետևորդը համարվող Սարդար Փաթելին ստանձնեց ՆԳ փոխնախարարի պաշտոնը: Նա մեծ ներդրում ունի այդ շրջանում բազմաթիվ մանր միավորների բաժանված Հնդկաստանը մեկ միասնական պետական համակարգի մեջ ամբողջացնելու գործում:

Փաթելը մահացել է 1950թ.-ին:

Նրա հուշարձանի հիմնարկեքը կատարվել է 2013թ.-ին:

Այն հանդիսավորապես կբացվի 2018թ.-ի հոկտեմբերի 31-ին:

Հուշարձանի ընդհանուր արժեքը կկազմի 430 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է «bbc.com»-ն:
    Դիտվել է 271 անգամ