Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրդեհի ճարակ դարձած ցուցանմուշների մի մասը պահպանվել են 3D ձևաչափով

09.07.2018

Բրազիլիայի ազգային թանգարանում վերջերս տեղի ունեցած հրդեհի հետևանքով ոչնչացված ցուցանմուշների մի մասին հնարավոր է ծանոթանալ 3D ձևաչափով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ ձևաչափով կրկնօրինակները պատրաստել են Ռիո-դե-Ժանյերոյի պապական հետազոտական համալսարանի մասնագետները: Ազգային թանգարանի հետ այդ համագործակցությունը մեկնարկել է 2000 թ.-ին և մինչև հրդեհի պահը սկանավորվել է մոտ 300 առավել արժեքավոր ցուցանմուշ: Դրանց մեջ կան նաև հունական և հռոմեական պատմամշակութային նյութական արժեքներ, եգիպտական մումիաներ և «Լուզիի» գանգը, որի տարիքը անցնում է 11 հազար տարեկանից:

Փորձագետները հույս ունեն, որ 3D ձևաչափով արված կրկնօրինակներն ապագայում կօգնեն ոչ միայն վերականգնել ցուցանմուշների արտաքին տեսքը, այլև ճանաչել որոշ իրեր, որոնք հայտնաբերվել են հրդեհից հետո:

«Իհարկե, 300 կրկնօրինակները համեմատած հրդեհի հետևանքով ոչնչացված ցուցանմուշների, շատ փոքր թիվ է: Իրականում, սկանավորումը շատ աշխատատար և ժամանակ պահանջող գործընթաց է: Ակնհայտ է, որ մենք չենք կարողանա վերականգնել կորցրածը: Դրանք պարզապես փոքր ակնարներ են, որ կատարվել են շատ լավ: Սակայն կորցրած բնօրինակներն անփոխարինելի են»,- ասել է Պապական կաթոլիկ համալսարանի գիտաշխատող Խորխե Լոպեսը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

"> Այս թեմայով այլ հղումներ-1

    Դիտվել է 155 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798991001011021031041051061071081091101111121131141151161171181191201211221231241251261271281291301311321331341351361371381391401411421431441451461471481491501511521531541551561571581591601611621631641651661671681691701711721731741751761771781791801811821831841851861871881891901911921931941951961971981992002012022032042052062072082092102112122132142152162172182192202212222232242252