Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սուրբ գեղարդը Նյու-Յորքում է

09.25.2018


Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում հանդիսավորությամբ բացվել է «Հայաստան» ցուցահանդեսը, որին այցելուները կկարողանան ծանոթանալ մինչև 2019թ. հունվարի 13-ը:

Ցուցահանդեսում ներկայացվել են 14 դար ընդգրկող քրիստոնեական մշակութային արժեքներ, որոնք ի մի են բերվել և ամբողջացվել Հայաստանի երեք թանգարաններում և սփյուռքում գործող Մխիթարյան միաբանությունում պահվող ցուցանմուշներով:

Ցուցահանդեսում ներկայացված են եզակի նկարազարդ ձեռագիր մատյաններ, հնագույն խաչքարեր, անցյալի վարպետների ձեռամբ ստեղծված եկեղեցիների մանրակերտեր, եկեղեցական ծիսական առարկաներ, սուրբ գեղարդը և այլն:

Բացման արարողությանը մասնակցել և հայ մշակույթի մասին համառոտ խոսքով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
    Դիտվել է 217 անգամ