Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախնական վարկածով դերասանը ինքնասպանություն է գործել

10.11.2018

Մոսկվայում, հայտնի ռեժիսոր Ռոման Վիկտյուկի ղեկավարությամբ գործող թատրոնի դերասան Միխայիլ Ֆատեևը վերջ է տվել իր կյանքին: Այդ մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն:

Դեպքը տեղի է ունեցել քննչական մեկուսարանում:

Դերասանը 44 տարեկան էր: Նրա հետ մեկուսարանում գտնվող մեկ այլ ձերբակալված քաղաքացի հայտարարել է, որ ոչինչ չի տեսել, քանի որ քնած է եղել:

Ֆատեևի մարմինը հայտնաբերվել է առավոտյան: Նախնական վարկածով նա ինքնասպանություն է գործել:

Դերասանը ձերբակալվել էր անչափահասի մանկապղծության մեղադրանքով:

Սակայն ռեժիսոր Ռոման Վիկտյուկը հայտարարել է, որ Միխայիլ Ֆատեևին ճանաչում է ավելի քան 20 տարի, նա ունի համերաշխ ընտանիք, ճանաչում է նրա կնոջը: Ըստ Վիկտյուկի դերասանին առաջադրվել է աբսուրդ մեղադրանք, «ուղղակի հերյուրանք»:
    Դիտվել է 151 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180