Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրախորհրդարանի մրցանակը շնորհվել է ձերբակալված ռեժիսորին

10.25.2018

Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրայինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովն արժանացել է Եվրախորհրդարանի Անդրեյ Սախարովի «Մտքի ազատության համար» մրցանակին: Այդ մասին Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vedomosti.ru»-ին:

Տայանին նշել է, որ ուկրաինացի ռեժիսորը մրցանակին արժանացել է «Համարձակության և վճռականության» համար:

Եվրոպական խորհրդարանը, Սենցովին պարգևատրելով, ցույց է տվել իր օժանդակությունը նրա անձին և գործողություններին, նշել է Եվրախորհրդարանի նախագահը: Ըստ եվրոպական օրենսդիր մարմնի Սենցովը դարձել է խորհրդանշան «Ղրիմն օկուպացրած ռուսական ուժերի կողմից անօրինական ձերբակալած և երկար ժամկետներով ազատազրկված մոտ 70 ուկրայինացիների» համար»:

Սենցովին այս պարգևի համար առաջադրել էր Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: Մրցանակաբաշխության թեկնածուների կարճ ցուցակում էին ընդգրկվել նաև մարոկոյացի իրավապաշտպան Նասսար Զևզաֆին և 11 ոչ կառավարական հումանիտար կազմակերպություններ, որոնք զբաղվում են Միջերկրական ծովում փախստականների փրկության հարցերով:

Հիշեցնենք, որ Օլեգ Սենցովը ձերբակալվել և 2015թ.-ի օգոստոսին ռուսական դատարանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման ՝ Ղրիմում ահաբեկչական խումբ կազմակերպելու մեղադրանքով: Նա պատիժը կրում է Ռուսաստանի Յամալո-Նենեցական ինքնավար մարզում:

2018թ.-ի մայիսի 14-ից ուկրաինացի ռեժիսորը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ Ռուսաստանի բանտերում ազատազրկված ուկրայինացիներին ազատ արձակելու պահանջով: Հոկտեմբերի 5-ին նա հայտարարել է, որ «բռնի ուժով կերակրվելու» սպառնալիքի հետ կապված ստիպված է դադարեցնել հացադուլը:

Ի պատիվ խորհրդային խոշոր գիտնական և հասարակական գործիչ Անդրեյ Սախարովի սահմանված «Մտքի ազատության համար» մրցանակը Եվրապառլամենտը հիմնել է 1988թ.-ին: Դրանով պարգևատրվում են այն մարդիկ կամ հասարակական կազմակերպությունները, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների համար:

Մրցանակը կազմում է 50 հազար եվրո: Նախատեսված է, որ Սենցովի պարգևատրության արարողությունը պետք է կայանա Ստրասբուրգում՝ դեկտեմբերի 12-ին:







Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2






    Դիտվել է 63 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ