Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրազիլացի դիրիժորը կարծում է, որ հայ երաժիշտները շատ բաց և ջերմ մարդիկ են

10.30.2018



Օրերս Երևանում առաջին անգամ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես է եկել բրազիլացի դիրիժոր Դեբորա Վոլդմանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով Հայաստանի կամերային երաժշտության ազգային կենտրոնին:

«Հայաստանում առկա է յուրահատուկ էներգիա: Ինձ շատ հաճելի է աշխատել հայ երաժիշտների հետ, մենք իրար շատ լավ ենք հասկանում: Հայ երաժիշտները շատ բաց, ջերմ մարդիկ են ու ամեն ինչ շատ արագ են ընկալում»,-նշել Վոլդմանը:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագավարի ղեկավարությամբ կատարվել են Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները:

Մենանվագով հանդես է եկել թավջութակահար Միքայել Նավասարդյանը:

Համերգին ներկա է եղել Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը:





Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 220 անգամ