Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեմարկն այս անգամ դեպի հայ ընթերցողն է գալիս Տավուշի մարզից

11.12.2018

Վերջերս «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Դիլիջանի միջազգային դպրոցում ներկայացրել է 20-րդ դարի հայտնի գրողներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպերի՝ հայերեն նոր թարգմանությունները: Ուշագրավ է, որ այս գրքերը թարգմանվել և ընթերցողի սեղանին են դրվել մեկ տարում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով հրատարակչության հանրության հետ կապերի բաժնին:

Գրքերի շնորհանդեսը Երևանի սահմաններից հեռու կազմակերպվել է ոչ պատահականորեն: «Մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից»,-ասել է «Էդիթ Պրինտ»-ի մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը և շեշտել, որ հրատարակչությունը շարունակելու է մեծացնել մարզային միջոցառումների ծավալը:

Տավուշի մարզում անցկացված այս շնորհանդեսը յուրահատուկ է նաև այնքանով, որ ի վերջո վերածվել է ներկայացված ստեղծագործությունների քննարկման:

Հավելենք, որ, Էրիխ Մարիա Ռեմարկի վեպերը թարգմանվել են բնագրերից: Թարգմանչուհին է Վանուհի Բաղմանյանը, որը շուտով ևս մեկ ռեմարկյան ստեղծագործություն կներկայացնի հայ ընթերցողներին: Այս անգամ դա կլինի գերմանացի գրողի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը:





Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 200 անգամ