Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրան կազմ ու պատրաստ սպասում է եղնիկներով լծված նշանավոր սահնակը

12.24.2018

Նախօրեին՝ դեկտեմբերի 23-ի երեկոյան, Երկիր մոլորակի բևեռային գոտում գտնվող իր հիմնական կեցավայրից, որը գտնվում է ֆինական Ռովանիեմի գյուղում, իր մեծ ճանապարհորդությունը սկսեց Եվրոպացիների Ձմեռ պապիկը՝ Սանտա Կլաուսը, կամ ինչպես Հայ իրականության մեջ կոչվել է դարեր ի վեր՝ Կաղանդ պապիկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Սանտա Կլաուսին ողջերթի մաղթանքներով ճանապարհել են բազմաթիվ մեծահասակներ ու երեխաներ: Նրանց նույնիսկ չի վախեցրել այդ պահին արձանագրված խիստ ցուրտը և օդի զրոյից ցածր 22 աստիճան բացասական նիշը:

Էլֆերը այդ հանդիսավոր պահին հանդես եկան ներկայացումով և ծննդյան տոներին նվիրված երգերով ու պարերով և հաջողություն մաղթեցին հրաշագործ Սանտային:

Սանտան այդտեղից շարժվեց դեպի Հյուսիսային բևեռ: Այնտեղ է նա պահում բոլոր այն նվերները, որոնք երկու շաբաթվա ընթացքում պետք է հասցնի բաժանել բոլոր մարդկանց: Այնտեղ նրան կազմ ու պատրաստ սպասում է եղնիկներով լծված նշանավոր սահնակը, որով էլայդ բարի հրաշագործը Հյուսիսային բևեռից կսկսի իր համաշխարհային մեծ շրջագայությունը:

Ճանապարհ ընկնելուց առաջ Սանտա Կլաուսը հավաքվածներին դիմել է ֆիներեն և անգլերեն ճառով, որի ժամանակ մասնավորապես ասել է. «Հուսով եմ, որ բոլորիդ համար անցնող տարին եղել է գերազանց: Իհարկե աշխարհում շատ բաներ կան, որոնք արժե որ փոխվեին, սակայն Ծննդյան տոներն այն կախարդական պահն է, երբ ամեն ոք պետք է հանդարտվի, խաղաղվի և իր ժամանակն անցկացնի ընտանիքի և ընկերների շրջապատում»:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 169 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163