Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչպես են նրանք ապրել նման հիշողությունների բեռան տակ

01.11.2019



Ամերիկացի անկախ կինոյի ներկայացուցիչ, ռեժիսոր Դեն Ռիդը նկարահանել է «Թողնելով Նեթլանդիան» վերնագրով մի ֆիլմ, որտեղ ներկայացնում է 7 և 10 տարեկան երկու ամերիկացի դեռահասների պատմությունն այն մասին, թե ինչպես հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնն իրենց ենթարկել սեռական բռնության: Այդ մասին «rollingstone.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այսօր արդեն 30-ին մոտ այդ տղամարդիկ ֆիլմում նկարագրում են, թե ինչպես է երգիչն իրենց ենթարկել ստորացուցիչ բռնության և, թե ինչպես են այդուհետ իրենք ապրել նման հիշողությունների բեռան տակ:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի բռնության ենթարկված Ուայդ Ռոբսոնը և Ջեյմս Սեյֆչակն այս հարցով հանգուցյալ երգչի նկատմամբ դատական հայց են ներկայացրել 2017թ.-ին, սակայն դատարանը մերժել էր այդ հայցը:

Ջեքսոնի ներկայացուցիչները այս հարցը որակել են որպես երգչի հաշվին հարստանալու խղճուկ փորձ:

Ասենք, որ այս մարդիկ 2017թ.-ին դատարանի առաջ երդվել են, որ վաղաժամ կյանքին հրաժեշտ տված արտիստն իրականում ոչ մի նման բան իրենց նկատմամբ չի կատարել:

Ինչևէ, բայց արդեն տեղեկատվություն է տարածվել, որ «Թողնելով Նեթլանդիան» ֆիլմը ցուցադրվելու է ամերիկյան անկախ կինոյի «Սանդենս» կինոփառատոնում:
Հիշեցնենք, որ ամենամյա այդ փառատոնը տեղի է ունենում Յութա նահանգի Փարք-Սիթի քաղաքում: Այդ միջոցառման կազմակերպիչն է «Սանդենս» ինստիտուտը, որը 1981թ.-ին հիմնադրել է ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ Ռեդֆորդը:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 130 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161