Թատերական գործիչը կարծում է, որ ինչ-որ մի պահ պետք է կանգ առնել01.16.2019
Այսօր, հունվարի 16-ին, Գայդարյան տնտեսական ֆորումի շրջանակներում հայտնելով իր կարծիքը. Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովն ասել է, որ թատրոնների գործունեությունը պետք է գնահատել ոչ միայն հանդիսատեսների թվով, այլև աշխատանքի որակով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Ուրախացնում են թվերը, որ մեկ տարվա ընթացքում 40 մլն հանդիսատես դիտել են, եկել են թատրոն: Դա շատ լավ է: Բայց ինչ-որ մի պահ պետք է կանգ առնել. Վտանգավոր է վազել միայն քանակի ետևից: Վտանգավոր է, որովհետև մենք կարող ենք կորցնել որակը»,- ասել է Միրոնովը:
Նրա ասելով Ռուսաստանում թատրոնը և կինոն ենթական են տարբեր ռիսկերի: «Կինոյում կար խնդիր մեծամասամբ տիրապետել տարածությանը, որը նախկինում զբաղեցված էր ամերիկյան կինեմատոգրաֆով: Դա ստացվում է: Թեև որակը երբեմն կաղում է: Թատրոնում այդպիսի բան մենք չենք կարող մեզ թույլատրել: Թատրոնը Ռուսաստանում միշտ մեծ է եղել, քան պարզ զվարճանքն է կամ ժամանցային վայրը»,- նշել է Միրոնովը:
Ասենք, որ ամփոփելով անցյալ տարվա տվյալները՝ Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Օլգա Գոլոդեցն ավելի վաղ հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում 40 մլն մարդ դարձել են ռուսական թատրոնների այցելու:
Գայդարյան ֆորումը տնտեսության ոլորտի ամենամյա միջազգային գիտա-պրակտիկ կոնֆերանս է, որն անցկացվում է 2010թ.-ից՝ Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայի և երկրի նախագահին կից Գայդարի անվան տնտեսկան քաղաքականության ինստիտուտի նախաձեռնությամբ: