Զգացմունքային կապը կենդանի մարդու հետ՝ ըստ երեխաների01.21.2019
Անցած 2018թ.-ին Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի ղեկավարությամբ անցկացվեց «Թատրոն: Երեկ և այսօր» խորագրով Նադյա Ռուշևայի անվան մանկական գեղանկարի 2-րդ միջազգային մրցույթը: Այն կայացավ այսօր արդեն մեկնարկած Թատերական տարվա շրջանակներում և հանրությանն է ներկայացվում որպես թատրոնի զարգացման հեռանկարների սոցիալական ևս մեկ կողմնորոշիչ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ««РИА новости»-ին:
Ինչպիսին է տեսնում բեմարվեստը և ինչ պատկերացումներ ունի թատրոնի մասին նոր սերունդը` մեդիայի դարաշրջանում: Պատանինները այդ հարցին պատասխանել են իրենց ստեղծած նկարներով և դրանց կցված բացատրություններով: Ցուցադրելով այդ նկարներից միայն երկուսը, այնուամենայնիվ, «ԹԱԳԼՈՒՐ»-ը հարմար գտավ ներկայացնել երեխաների առավել հետաքրքրական պատասխաններից մի փունջ, որոնք, իրոք, հնարավորություն են տալիս ինչ-որ ձևով վերագնահատել մեր օրերում թատերական արվեստի տեղը և նշանակությունը:
1. Կրյուչենկովա Անաստասիա (Նիժնի Տագիլ) - Թղթին է հանձնել շեքսպիրյան հերոսների իր պատկերացումնեը: Նա համոզված է, որ հատկապես հիմա, մեսինջերների, սոցիալական ցանցերի և վիրտուալ իրականության պայմաններում զգացմունքային կապը կենդանի մարդու հետ վերածվում է իրական արժեքի: Այսօր թատրոնը եզակի տարածություն է , որտեղ այդպիսի կապը նախկինի պես իրական է:
2. Մուրաշկովա Յարոսլավա (Մոսկվա) – Նա կարծում է, որ թատերական ժանրերի բազմազանությունը անպայման իր տեղը կգտնի յուրաքանչյուրի սրտում: «Ինչ-որ մեկին դուր է գալիս բալետը, ինչ-որ մեկին՝ օպերետը, Դրամատիկական արվեստը միշտ էլ գրավել է հանդիսատեսին»,- իր կարծիքն է արտահայտել դպրոցականը, որի նկարը վերնագրված է «Թատրոն»:
3. Պշենովա Վերոնիկա (Նովոսիբիրսկ)- Նա իր նկարած «Բեմում» գունանկարը բնութագրել է հետևյալ խոսքերով. «Ես երգում եմ, և իմ նկարները երգում են ինձ հետ: Ես նկարել եմ ինձ ապագայում: Ես ինձ այսպիսին եմ տեսնում թատրոնի բեմում՝ պարող և երգող: Իսկ առայժմ ես հանդիսատես եմ կյանքի թատրոնում....»:
4. Շուկուրովա Էլվիրա (քաղաք Ապատիտի) – Նրա ստեղծագործությունը կոչվում է «Հանդիսատեսները»: Էլվիրայի ասելով ինքը պատկերել է թատրոն եկած տարբեր մարդկանց: «Նրանք ժամանում են տարբեր քաղաքներից և երկրներից, և, նույնիսկ, տարբեր հեքիաթներից: Այս ներկայացմանը եկել են նաև պապիկները և տատիկները՝ իրենց թոռնիկների հետ»,- ևշել է թատերասեր այս դպրոցականը:
5. Սկրիպկո Միխայիլ (Նովոսիբիրսկ) – Նա իր ստեղծագործությունը վերնագրել է «Նվիրում եմ հոկտեմբերին»: Կտավը պատկերում է խորհրդային հայտնի «շաբաթօրյակը», որտեղ Լենինը ուսած տանում է գերանը: «Սովետական Միությունում թատրոնին հսկայական ուշադրություն էին դարձնում: Թատրոնը դառնում էր լուսավորիչ և ժողովրդին քարոզելու ձևերից մեկը: Իմ աշխատանքում ես պատկերել եմ բեմադրություն՝ նվիրված Հոկտեմբերի տարեդարձին»,-ասել է նա:
6. Իսխակով Դմիտրի (քաղաք Սարատով) Նրա ստեղծագործությունը վերնագրված է «Թատրոնի խորհրդավոր աշխարհը»: Ըստ նրա, գործողությանը կարելի է ներկա գտնվել միայն թատրոնի դահլիճում: «Թատրոնը յուրաքանչյուրի մեջ բացահայտում է բուռն զգացմունքներ, թողնում է տպավորություններ, որոնք ցանկություն են առաջացնում կիսվելու ոչ միայն բառերով, այլև մեդիայի այլ միջոցներով»,- ասել է Դմիտրին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 2019թ.-ն հայտարարվել է «Թատրոնի տարի»: Այդ նախագծի շրջանակներում միջոցառումները մեկնարկել են դեռ 2018թ.-ի վերջին ամիսներին, իսկ պաշտոնական մեկնարկը տրվել է Վլադիվոստոկ քաղաքում՝ հունվարի 18-ին: