Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չինաստանում բացվել է ցուցահանդես նվիրված Գարնան տոնին

01.29.2019

Չինաստանում Գարնան տոնի առթիվ (այդպես են ամանորը անվանում այստեղ) Պեկինի կայսերական պալատում բացել են այդ երկիրը ղեկավարած տարբեր կառավարող հարստությունների ավանդություններին նվիրված ցուցահանդես: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Լուսնի օրացույցով չինական ամանորը (Չուն ցզե) նշում են արդեն 2000 տարի: Այն տեղի է ունենում ձմեռային արևադարձի երկրորդ լիալուսնի ժամանակ, որը համընկնում է հունվարի 12-ից փետրվարի 19-ի միջակա ժամանակամիջոցի հետ:

Կայսերական պալատի բոլոր մուտքերի դռների աստվածները կազմում են զույգեր և պաշտպանում չար ոգիներից: Նրանց պատկերները տեղավորվում են դռների երկու փեղկերին: Հենց այդտեղ էլ կախված են նոր տարում երջանկության և բարեկեցության մաղթանքներով ազդագրեր:

Այդպիսի մաղթանքներ կայսրերը հաճախ անձամբ են գրել և Նոր տարվա նախօրեին կախել են իրենց պալատների մուտքի մոտ: Երբեմն ազդագրերի վրա պատկերվել է միայն մեկ հիերոգլիֆ՝ «ՖՈՒ», որը նշանակում է երջանկություն և հաջողություն:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Չինաստանում Նոր տարին համարվում է ընտանեկան տոն:

Ցին դինաստիայի կայսրերը սովորաբար կազմակերպում էին երկու տոնական ճաշկերույթ: Նախաճաշը անցկացվում էր հարճերի ընկերակցությամբ, իսկ ընթրիքին հրավիրվում էին հարազատները: Այդպիսի ընթրիքի իրավիճակը վերախաղարկվել է թանգարանում՝ 18-րդ դարի փաստաթղթերի հիման վրա:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 118 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165