Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի վալսի կապակցությամբ UNESCO-ն կայացրել է հատուկ որոշում

01.31.2019


Մոլդովացի հայտնի կոմպոզիտոր Եվգենի Դոգայի «Իմ քնքուշ և նուրբ գազան» գեղարվեստական կինոնկարի համար գրած վալսը UNESCO-ի հատուկ որոշումով ճանաչվել է 20-րդ դարի 4 երաժշտական գլուխգործոցներից մեկը, այդ մասին «duck.show»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Եվգենի Դոգան երաժշտություն է գրել ավելի քան 200 ֆիլմերի համար: Նա նաև 260 երգերի հեղինակ է: Ստեղծագործել է նաև թատերական ներկայացումների համար և դասական ժանրերով: Հեղինակել է «Լուչաֆերուլ» և «Վենանսիյու բալետների պարտիտուրը, գրել է երգչախմբային և գործիքային ստեղծագործություններ, սիմֆոնիաներ, կվարտետներ: Նա է նաև Մոսկվայի օլիմպիական խաղերի (1980թ.) հանդիսավոր բացման և փակման համար գրված հայտնի երգերի հեղինակը:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 202 անգամ