Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրթությունը շարունակելու նպատակով իրավունք ունեն դիմել այդ կազմակերպությանը

02.18.2019

«ԱՄՆ-ի Թատերական թև» կազմակերպությունը հայտարարել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի ծրագրով նախատեսված ֆինանսական պարգևներն ստացողների ցանկը, որը ներառում է նաև ամառային 4 համալսարանների թոշակ, ուսումնական թոշակներ և հանդիսասրահային ռեսուրս ունեցողներին հատկացվող դրամաշնորհներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «americantheatre.org»-ին:

Բոլոր մրցանակակիրները ցուցաբերել են բացառիկ տաղանդ և թատրոնի ուսումնասիրությունը շարունակելու տնտեսական անհրաժեշտություն:

«Գեղարվեստական կրթությունը և բոլոր երիտասարդներին մատչելի թատրոնի ստեղծումը կենսականորեն կարևոր է մեր մշակույթի և հասարակության զարգացման համար»,- հայտարարել է Էնդրյու Լլոյդ Ուեբերը:

Նա նաև նշել է, որ ընթացիկ տարում դրամաշնորհ ստանալու առաջարկությունները ցույց են տվել տարրական և միջին դպրոցներում ողջ Ամերիկայով մեկ արվեստը ֆինանսավորելու սուր անհրաժեշտություն: Ըստ Ուեբերի դա վերաբերում է նաև այն երիտասարդ մարդկանց, որոնք ցանկանում են շարունակել իրենց գեղագիտական կրթությունը:

4-ամյա համալսարանական թոշակները կազմում են 10 հազարական դոլար, որոնցով վճարվում են ավագ՝ 12-րդ դասարանների կրթական կուրսում սովորողները: Դրանք հիմնականում այն աշակերտներն են, որոնք ցուցաբերում են ընդունակություններ թատերական արվեստի նկատմամբ, սակայն չունեն ռեսուրսներ այդ համալսարանական ծրագրին մասնակցելու համար: Կրթաթոշակը կարող է երկարաձգվել մինչև 4 տարի, եթե սովորողը միջինը ստանում է 3,0 գնահատական (միավոր):

Պետական դպրոցներում սովորող միջին և ավագ դասարանների աշակերտները, որոնք ցույց են տալիս թատերական ունակություններ, բայց ունեն ֆինանսական ռեսուրսների պակաս, բարձր մակարդակում քոլեջ ընդունվելով կրթությունը շարունակելու նպատակով իրավունք ունեն դիմել այդ կազմակերպությանը թոշակ ստանալու համար: Այդ թոշակներով նրանք հնարավորություն են ձեռք բերում հաճախել երաժշտական կրթական ծրագրեր, մասնակցել թատերական հավաքների:

Դասերին մասնակցության ռեսուրսային դրամաշնորհները հասանելի են ԱՄՆ-ի և Պուերտո-Ռիկոյի պարտադիր ուսումնառության Կ-12 սխեմայով գործող յուրաքանչյուր պետական դպրոցին կամ ծնողների ոչ առևտրային ասոցիացված խմբերին: Այդ դրամաշնորհները ոչ բավարար ֆինանսավորվող դպրոցներին տրամադրում են նյութեր (գործիքներ, պարահրապարակներ, լուսավորության ցանցեր, որպեսզի օգնեն թատերական ծրագրերի ստեղծմանը և զարգացմանը:

Չնայած որ առաջնությունը տրվում է այն դիմումներին, որոնք ներկայացնում են 10 հազարից 40 հազար դոլարի շրջանակներում տեղավորվող հայտեր, սակայն դիտարկման է դրվել նաև մինչև 100 հազար դոլար դրամաշնորհ տրամադրելու խնդիրը:

«Այն պահից, մոտ երեք տարի առաջ, երբ մենք գործարկեցինք Էնդրյու Լլոյդ Ուեբերի նախաձեռնությունը, որպեսզի ապահովենք ավելի մեծ օժանդակություն, ընդգրկենք առավել մեծ թվով դպրոցներ և սովորողներ երկրի ողջ տարածքում, ծրագիրը զգալիորեն ընդարձակվել է,»,- ասել է «ԱՄՆ-ի Թատերական թև» կազմակերպության տնօրեն Հեդեր Հիթչենսը:

Ասենք, որ այս գործունեության համար կազմակերպությունը մինչև այժմ դրամաշնոհների և թոշակների տեսքով ծախսել է 1,3 մլն դոլար, որոնցից ընդհանուր առմամբ օգտվել են 35 հազար սովորող:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 33 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ