Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատվավոր հյուրերը 12 գրողներ են

03.13.2019


Այսօր՝ մարտի 13-ին, Լոնդոնում բացվել է գրքի միջազգային տոնավաճառը, որն ավանդաբար համարվում է աշխարհում իր տեսակի մեջ խոշորներից մեկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս տարի տոնավաճառին պատվավոր հյուրի կարգավիճակով հանդես է գալիս Ինդոնեզիան: Սա առաջին դեպքն է, երբ բրիտանական այս մեծ գրքային ֆորումին մասնակցում է Հարավ-Արևելյան Ասիան ներկայացնող երկիր: Ինդոնեզիան միջոցառմանը իրենց բազմաժանր գրականությամբ ներկայացնում են 12 գրողներ: Այսօր «Օրվա հեղինակը» խրագրի շրջանակներում ընթերցողների հետ կայացավ հանդիպում գրող Սենո Գումիրա Անջիդարմայի հետ, որը Ինդոնեզիայում հայտնի է նաև որպես ազատ խոսքի ակտիվ պաշտպան: Նրա իր ստեղծագործություններում հաճախ է անդրադառնում հանրային կյանքում տեղ գտած այս կամ այն ցավոտ հիմնախնդրին: Ասենք, որ «Օրվա հեղինակի» կարգավիճակով այս ֆորումում հանդես են գալու նաև եվրոպացի 3 հեղինակներ:

Օրինակ, նրանցից մելը՝ բելգիացի գրող Ստեֆան Հերթմանսը ներկայացնելով իր «Նոր դարձի եկածը» վեպը, նշել է, որ ինքը պատմում է հրեա մի աղջկա մասին, որը միջին դարերում ընդունել է քրիստոնեություն, սակայն, հետո, սիրահարվում է մի տղայի, որը այլ հավատ է դավանում: Հերթմանսը խոստովանել է, որ այս պատմությունը ինքը կարդացել է Կահիրեում, մի հին մագաղաթի մեջ և կարծում է, որ իր ներկայացրած պատմությունը արձագանք կգտնի նաև ժամանակակից ընթերցողի հոգում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 572 անգամ