Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրավապահները խուզարկությունից հետո բերման են ենթարկել թատրոնի նախկին տնօրենին

03.26.2019


Թատրոնի միջազգային օրվա նախօրեին՝ մարտի 26-ին, իրավապահ մարմինները շրջապատել են Մոսկվայի նահանգային «Ֆէստ» թատրոնի շենքը և խուզարկման գործողություններ իրականացրել հաստատության բոլոր անկյուններում, այդ թվում նաև դերասանների դիմահարդարման սենյակներում: Այս գործողություններին զուգահեռ իրավապահները խուզարկություն են կատարել նաև թատրոնի նախկին տնօրեն Իգոր Սոկոլովի տանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Դմիտրի Պոլյանսկին նաև տեղեկացրել է, որ բնակարանի խուզարկությունից հետո թատրոնի տնօրենը, որը անցյալ տարվա սեպտեմբերից ազատվել է աշխատանքից, բերման է ենթարկվել Մոսկվայի Միտիշևյան շրջանի քննչական կոմիտե:

«Այսօր մենք պիտի խաղայինք երկու ներկայացում»,- ասել է գլխավոր ռեժիսորը՝ նշելով, որ իրենք նաև, արդեն 12 օր, նախապատրաստվում էին համերգով նշելու մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 249 անգամ