Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ողջ ունեցվածքը փոխանցել է կառավարությանը

04.01.2019

Անցած շաբաթ օրը, մարտի 30-ին, Կուբայի մայրաքաղաքի` Հավանայի, ծայրամասերից մեկում բացվել է 20-րդ դարի ամերիկյան գրականության մեծանուն ներկայացուցիչներից մեկի՝ Էռնստ Հեմինգուեյի փաստաթղթերի, բնօրինակ ձեռագրերի պահպանության և վերականգնման կենտրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Գրականության ոլորտում 1954թ.-ին նոբելյան մրցանակի դափնեկիր դարձած գրողը Ազատության կղզում ապրել է 21 տարի: Այստեղ է նա գրել «Ում համար է ղողանջում զանգը» և «Ծերունին և ծովը» վեպերը:

Հեմինգուեյի մահից հետո (1961թ.) նրա այրին՝ Մերի Ուելշը իրենց ողջ ունեցվածքը ( այդ թվում նաև կալվածքը) փոխանցեց Կուբայի կառավարությանը: Հաջորդ տարի, 1962թ.-ի հուլիսի 21-ին այդ տարածքում բացվեց գրողի տուն-թանգարանը՝ Ֆինկա Վիջիյան, որտեղ պահվում է Հեմինգուեյին պատկանող 22 հազար իր և փաստաթուղթ՝ այդ թվում նրա որսորդական ավարներից նմուշներ, ձայնապնակներ, զենք, լուսանկարներ, «Պիլար» անունով զբոսանավը և գրամեքենան:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 153 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091