Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դատավճռի ընթերցումից առաջ

04.08.2019


Նյու-Յորքի շրջանային դատարանը երկուսուկես տարով բանտարկության և 180 ժամ հարկադիր աշխատանքի է դատապարտել «իր սերնդի մեջ ամենահայտնի» գեղարվեստական ցուցասրահային բիզնեսի ներկայացուցիչ 67-ամյա Մերի Բունին: Մանհեթենյան արթարվեստի այս հայտնի ներկայացուցիչը մեղավոր է ճանաչվել հարկային օրենսդրությունը խախտելու երկու դրվագով: Բացի այդ պատիժը, դատարանը որոշել է փակել նաև Մերի Բունի նյու-յորքյան երկու ցուցասրահները: Այդ մասին «theartnewspaper.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Անցած 50 տարիների ընթացքում սա իմ հաճախորդներին նշանակված ամենից խիստ դատավճիռն է հարկերից խուսափելու համար»,-հայտարարել է Բունի փաստաբան Ռոբերտ Ֆինքը:

«Mary Boone Gallery »-ն 2011թ.-ին իր հարկային հայտարարագրում նշել է, որ բիզնեսի տարեկան ցուցանիշներով կրել է 53 հազար դոլարի վնաս: Սակայն, իրականում, այս ընկերությունը նշված ժամանակաշրջանում ունեցել 3,7 մլն դոլարի շահույթ:

ԱՄՆ-ի հարկային ծառայության տվյալներով Մերի Բունը այդպիսի խաբեություններ է կատարել նաև 2009 և 2010 թվականներին, իսկ նրա հարկային պարտքերը, ընդհանուր առմամբ, կազմել են 3 մլն դոլար:

2018թ.-ի սեպտեմբերին Բունը ընդունել է այդ մեղադրանքների իսկությունը: Մինչև այսօր նա արդեն պետությանն է վճարել 6,9 մլն դոլարի հարկ և տուգանքների տոկոս:

Դատավճռի ընթերցումից առաջ մշակույթի շատ գործիչներ խնդրել են դատարանին գթասիրտ լինել արթբիզնեսի ներկայացուցչի հանդեպ: Իսկ ինքը, դատապարտյալը հանրությունից ներողություն է խնդրել: «Ես ձեր առջև եմ կանգնած տխուր, ստորացած և կոտրված սրտով»,- ասել է նա:

Հոգեբանները նշում են, որ Մերի Բունը տառապում է խոր ընկճախտից և հոգեբանորեն շատ խոցելի է: Ենթադրվում է, որ դատապարտյալի վիճակը ավելի կվատանա բանտում և նա դժվարություններ կունենա ազատազրկման պայմաններին հարմարվելու հարցերում:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 183 անգամ