Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրամիությունում կգործեն մշակութային արժիքի մուտքի թույլտվության նոր կանոններ

04.12.2019


Եվրոպական միությունը ընդունել է մշակութային ժառանգության առարկաններն իր տարածք ներմուծելու նոր կանոններ, որոնք կոչված են կանխելու դրանց անօրինական առևտուրը: Այդ կանոնները նախատեսում են, ինչպես շատ այլ դեպքերում, նաև մուտքի լիցենզիա (թույլտվություն) ստանալ 250 տարվանից ավելի հին մշակութային արժեքները ներկրելու պարագայում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

Եվրամիության ներկայացուցիչները հայտարարում են, որ այս միջոցները թույլ կտան «արդյունավետ պաշտպանվել մշակութային արժեքների անօրինական առևտրից և կանխել դրանց կորուստը և ոչնչացումը», միաժամանակ կօգնեն կանխելու «ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը և փողերի լվացումը անօրինական ճանապարհով ձեռք բերված մշակութային արժեքները Եվրամիության գնորդներին վաճառելու ճանապարհով»:

Նոր կանոնները վերաբերում են միայն այն իրերին, որոնք բերվում են Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրներից:

Մշակութային արժիքի պարագայում մուտքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ծագման երկրից համապատասխան առարկաները դուրս են բերվել օրինական ճանապարհով:

Եվրամիության տարածք բերված մշակութային արժեքների մասին տեղեկատվությունը կպահպանվի տվյալների կենտրոնական էլեկտրոնային բազայում, որը մատչելի կլինի Եվրամիության անդամ բոլոր երկրների իշխանության մարմիններին:

Գերմանիայի մշակույթի նախարար Մոնիկա Գրյութերսը հայտարարել է, որ նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2020թ.-ի աշնանը:
Սակայն, հին արվեստի առևտրով զբաղվող միջնորդների միջազգային ասսոցիացիայի նախագահ Վինսենթ Գերլինգը կարծում է, որ «նոր կանոնները պարունակում են մի շարք վիճելի պահեր, որոնք ուժեղ կազդեն արթ-շուկայի և կոլլեկցիոներների վրա, եթե դրանք ընդունվեն:

Մինչ այս պահը Եվեամիության երկրներում չի եղել մշակութային ժառանգությունը ընդունելու ընդհանուր օրենսդրություն: Այս ոլորտում առևտրի գոյություն ունեցող եվրոպական օրենքները վերաբերում են միայն արտահանմանը և Եվրամիությունից անօրինականորեն դուրս հանված առարկանների վերադարձմանը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 9 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ