«Ավելի նշանակալից» երկրորդ հուշարձանը...04.16.2019
Ի պատիվ հիմնադրի անունը կրող թատրոնի 100-ամյա հոբելյանի, Մոսկվայի քաղաքապետարանում քննարկում են 2021թ.-ին տեղադրել Եվգենի Վախթանգովի երկրորդ հուշարձանը: Այդ մասին տեղեկացնում Է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ասենք, որ մեծ ռեժիսորի պատվին մեկ հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն տեղադրվել է: 2014թ.-ից այդ բրոնզաձույլ քանդակը զարդարում է Շչուկինի անվան թատերական ուսումնարանի մուտքը:
Մոսկվայի օրենսդիր մարմնի մշակույթի և մասսայական հաղորդակցության հանձնաժողովում կարծում են, որ առաջին հուշարձանը ուսումնարանի փոքրիկ հրապարակից պետք է տեղափոխվի Վախթանգովի անվան թատրոնի տարածք:
Ասենք, որ քաղաքային դումայի մշակույթի և մասսայական հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը այն կարծիքին է, որ «ավելի նշանակալից» երկրորդ հուշարձանը նույնպես պետք է տեղադրել հայտնի թատրոնին հարող տարածքում:
Այս թեմայով այլ հղումներ-1