Ենթարկելով հալած արճճի կաթիլներից վնասվելու վտանգին04.18.2019
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից փրկված առավել արժեքավոր իրերի որոշ մասը կտեղափոխվի Լուվր: Ավելի վաղ դրանք տարված են եղել Փարիզի քաղաքապետարան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:
Հրդեհի ժամանակ իրենց ենթարկելով հալած արճճի կաթիլներից վնասվելու վտանգին, հրշեջները կենդանի շղթա կազմած միմյանց փոխանցելով փրկել են միջնադարյան արժեքները, որոնց մեջ են եղել նաև Քրիստոսի փշե պսակը և Սուրբ Լյուդովիկոսի թիկնոցը (13-րդ դար):
«Այդ գանձերը փրկվել են շնորհիվ փարիզցի հրշեջների, որոնք համագործակցում էին Մշակույթի նախարարության և քաղաքային իշխանությունների հետ»,- նշել է նախարարը:
Լուվրի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռ հնարավոր չէ ասել, թե հատկապես ինչպիսի արժեքներ կփոխանցվեն այս թանգարանում ժամանակավորապես պահելու համար և արդյոք իրենց մասնագետները կմասնակցեն նման իրերի վերականգնման աշխատանքներին, սակայն հաստատել է, որ իրավասու մարմինների հետ համագործակցում են արժեքների անվտանգությունը ապահովելու գործում:
«Այս հրդեհը աղետ է ողջ մարդկության համաշխարհային ժառանգության համար, մեր քաղաքի համար, բոլորիս համար: Լուվրը իր համերաշխությունն ու օժանդակությունն է հայտնում բոլոր նրանց, որոնք մասնակցում են այս աշխատանքներին»,- նշել է ֆրանսիական գլխավոր թանգարաններից մեկի ներկայացուցիչը: