Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թվային «արվեստագետի» իմպրովիզներ կատարելու ունակությունը

04.22.2019


Հոնկոնգում հանրությանն են ներկայացրել նկարներ, որոնց հեղինակը արհեստական ինտելեկտն է: Բանական մեխանիզմն իր աշխատանքը կատարում է բրնձից պատրաստված թղթի վրա՝ ավանդական չինական ոճով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Արհեստական ինտելեկտի վրձնած չինական բնապատկեր...

Հոնկոնգցի նկարիչ Վիկտոր Վոնգը ստեղծել է ռոբոտ, որը նկարներ է նկարում: Դրա համար նա, ընդհանուր առմամբ, աշխատել է երեք տարի՝ մեքենայի ընդունակության ալգորիթմում ծրագրավորելով իմպրովիզներ կատարելու ունակություն: Այդ պատճառով, թե թվային նկարիչը ինչպիսի բովանդակությամբ գործ կստեղծի հերթական անգամ, անհայտ է, գաղտնիք:

«Այն, ինչ ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով արդյո՞ք պետք է արվեստ համարել: Ես կարծում եմ պարտադիր չէ, որ այսօր պատասխանենք այդ հարցին: Դա թերևս ապագայի մարդկանց թողնելիք խնդիր է: Մենք այս ամենը ստեղծել ենք ռոբոտի հետ միասին: Եվ երբ ես ցուցադրում եմ այս նկարը, ինձ ասում են. «Վայ, ինչ լավ աշխատանք է»: Իսկ եթե լավն է, ապա այդ ստեծվածը պե՞տք է ընդգրկել «արվեստ» հասկացության մեջ»,- հարցնում է Վիկտոր Վոնգը:

«Երկվորյակները», այսպես է ռոբոտի անունը, ստեղծում է նկարներ ավանդական չինական ոճով, բրնձից ստացված թղթի՝ սյուանի, վրա:

Ռոբոտը նաև նկարում է հնագույն շույմո ոճով՝ օգտագործելով թանաք (տուշ) և ջուր:

Լուսնի հակառակ կողմի 3D ձևաչափով լուսանկարները ռոբոտը վերցնում է որպես ելակետային նյութ՝ բնապատկերներ ստանալու համար: Այդպիսի նկարներից յուրաքանչյուրն արդեն գնահատվել է 30 հազար դոլար:

«Թանաքով (տուշով) չինական նկարազարդումը շատ դժվար հնարք է: Վերահսկել թանաքը (տուշը) և ջուրը, շատ դժվար է: Իսկ երբ նկարը ստեղծում է ռոբոտը, ստացվում է, ընդհանրապես, ինչ-որ անսպասելի մի բան: Հիշեք պատմությունը: Մարդիկ արվեստ ստանալու համար միշտ օգտագործել են նորագույն տեխնալոգիաները: Չորս հազար տարի առաջ մարդկությունը սկսել է օգտագործել մետաղը: Իսկ կավը իսկական գյուտ է: Իսկ ինչու՞ չօգտագործել ժամանակակից տեխնալոգիաները արվեստ ստեղծելու համար: Դա զարգացման հնարավորություն է տալիս»,- ասել է Վիկտոր Վոնգը:

«Երկվորյակներից» միջինը պահանջվում է 50 ժամ մեկ եռաչափ բնանկար ստանալու համար: Նրա ստեղծագործություննրը այժմ ցուցադրվում են Լոնդոնի ցուցասրահներից մեկում:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 205 անգամ