Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոփառատոն, որտեղ կփորձեն վերիմաստավորել ռեժիսորի փորձը

04.23.2019


Կաննի 72-րդ միջազգային կինփառատոնի մրցութային ծրագրում այս տարի ընդգրկվել է 19 ֆիլմ: Այդ մասին տեղեկացնում է «ru.euronews.com»-ն:

Թեև սա պաշտոնապես հայտարարված թիվ է, սակայն մրցույթի կազմակերպիչները չեն բացառում, որ ցուցակը կարող է նաև լրացվել նոր կինոնկարներով: Մասնավորապես այդ հնարավորությունը կարող է տրվել Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլլիվուդում» ժապավենին, որը պատմում է արագ փոփոխվող կինոարդյունաբերության մասին: Այս ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս հոլլիվուդյան գերաստղեր Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը:

Նախատեսված է, որ փառատոնը կբացվի Ջիմ Ջերմուշի «Մահացածները չեն մահանում» կինոնկարով: Սա կատակերգություն է զոմբիների մասին:

Մրցութային ցուցակում ընդգրկված 19 ֆիլմերից 6-ի հեղինակները կին ռեժիսորներ են: Մասնակիցների մեջ գերակշռում են եվրոպացի կինոարտադրողները: Եվրոպացի հայտնիներից Կաննում իր նոր աշխատանքով հանդես է գալիս, օրինակ, Պեդրո Ալմադովարը՝ իր «Ցավ և փառք» դրամայով: Կինոժապավենը ռեժիսորի սեփական կյանքի վերիմաստավորման փորձ է՝ թե որպես մասնագետ և թե որպես մարդ: Գլխավոր դերերում հանդես են գալիս համաշխարհային կինոյի երկու գերաստղեր՝ Պենելոպա Կրուզը և Անտոնիո Բանդերասը:

Կանն 72-րդում կներկայացվեն նաև Ասիական կինոյի վարպետներ: Այս առումով հետաքրքիր հանդիպում է ակնկալվում հարավկորեացի ռեժիսոր Փոն Ջուն Հոի հետ: Նրա նոր աշխատանքը վերնագրված է «Պարազիտներ» և ներկայացնում է գործազուրկ մի ընտանիքի կյանք, որը փորձում է հարստություն ձեռք գցել մի սիրահար զույգի հաշվին:

Կաննի փառատոնը այս տարի ևս աչքի է ընկնում ժանրերի բազմազանությամբ: Մրցույթից դուրս կցուցադրվեն նաև կենսագրական ժապավեններ, որոնց մեջ են նաև «Դիեգո Մարադոնա» և «Ռոկետմեն» ֆիլմերը: Վերջինս ներկայացնում է երգիչ Էլթոն Ջոնի կյանքը:

Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-25-ին: Այն ավանդաբար անցկացվում է նույնանուն քաղաքում, որը շնորհիվ նաև այս մեծ կինոիրադարձության ձկնորսական փոքրիկ գյուղակից վերածվել է միջերկրյածովյան մարգարիտի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 61 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408