Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարանտինոն կրկին կփորձի տիրանալ Ոսկե արմավենու ճյուղին

05.02.2019


Քվենթին Տարանտինոն կժամանի և իր նոր «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմի համաշխարհային պրեմերիայով կմասնակցի Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «indiewire.com»-ին:

Հոլլիվուդյան հայտնի ռեժիսորի բեմադրած թվով 9-րդ ֆիլմի հետ միասին Կանն-2019-ի հիմնական մրցութային ծրագրում է ընդգրկվել նաև ռեժիսոր Աբդելաթիֆ Քեշիշի «Մաքթուբ, իմ սեր. Ինտերմեցցո» գեղարվեստական կինոնկարը:

Ավելի վաղ, երբ փառատոնի կազմակերպիչները հրապարակել էին այս ստուգատեսի հիմնական ծրագրում ընդգրկված ֆիլմերի պաշտոնական ցանկը, նշել էին, որ դա վերջնական չէ և կարող է համալրվել ևս մի քանի կինոնկարներով:

Ասենք, որ Տարանտինոն Կաննի հեղինակավոր փառատոնում սրանից 25 տարի առաջ արդեն մեկ անգամ արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի»՝ «Քրեական հնոտի» ֆիլմի համար, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Ումա Թուրմանը և Ջոն Տրավոլտան:

Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-25-ին:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 145 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980