Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ աշխարհամասում նրա հեղինակությունը այդքան ծանր չի վնասված...

05.07.2019


Ամերիկյան հրատարակիչները հրաժարվում են տպագրել հայտնի սցենարիստ, ռեժիսոր և դերասան Վուդի Ալենի հիշողությունների գիրքը՝ նրան վերագրելով հակառակ սեռի նկատմամբ հետապնդումների մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «variety.com»-ին:

Կինոյի և թատրոնի հայտնի գործիչի նկատմամբ նման մեղադրանքով անցյալում խոսել է նրա որդեգիր դուստրը Դիլան Ֆերրոուն: Այդ աղմուկից հետո Վուդի Ալենի հետ դադարել են համագործակցել շատ հայտնի դերասաններ, իսկ «Amazon» ստուդիան վարձույթի շուկա չի հանել նրա «Անձրևոտ օր Նյու-Յորքում» ֆիլմը և չեղյալ է համարել նրա մասնակցությամբ ևս երեք կինոնկար արտադրելու պայմանագիրը:

Շատերը կարծում են, որ Ալենը կփորձի իր հիշողությունների գիրքը հրատարակել եվրոպական որևէ հրատարակաչությունում, քանի որ այդ աշխարհամասում նրա հեղինակությունը այդքան ծանր չի վնասված, որքան ԱՄՆ-ում: Ավելի վաղ նույնիսկ խոսակցություններ էին տարածվել, որ արվեստագետն աշխատում է նոր ֆիլմի վրա, որի նկարահանումները պիտի տեղի ունենան Իսպանիայում:

2019թ.-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Վուդի Ալենը ընդդեմ «Amazon» ստուդիայի հայց է ներկայացրել Նյու-Յորքի դատարանին՝ պահանջելով 68 մլն դոլար: Այդ գումարի մեջ մտնում են երաշխավորված նվազագույն պարգևատրությունը ֆիլմի նկարահանումների համար, վնասի փոխհատուցումը և դատական ծախսերը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 166 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768