Ռեժիսորը խնդրել է չգրել իր ֆիլմի շրջադարձերի մասին05.22.2019
Նախօրեին, մայիսի 21-ին, Միջերկրականի Լազուրե ափին աշխատանքները շարունակող Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Քվենթին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլլիվուդում» նոր ֆիլմը: Դա նաև համաշխարհային պրեմիերա էր և, դատելով, կինոնկարը դիտած հանդիսատեսների հիացական գնահատականներից, կարող է ռեժիսորին Կաննում ստացած առաջին մրցանակից 25 տարի անց բերել երկրորդ գլխավոր մրցանակը:
Ֆիլմի պրեմիերայից առաջ Տարանտինոն լրատվամիջոցներին խնդրել է չմատնել ֆիլմի սյուժեի շրջադարձային պահերը: Թվիթերի իր էջում ռեժիսորը գրել է. «Ես սիրում եմ կինոն, դուք սիրում եք կինոն. դա ճանապարհորդություն է, որի ժամանակ դուք առաջինն եք իմանում ամբողջ սյուժեն: Նկարահանող խումբը և արտիստները ծանր աշխատանք են իրականացրել, որպեսզի ստեղծեն յուրահատուկ ինչ-որ մի բան, և ես բոլորիդ ընդամենը խնդրում եմ խուսափել բացահայտելուց որևէ շրջադարձ, որը հետո կխանգարի հանդիսատեսին դիտելու ֆիլմը այն նույն աչքերով, ինչպիսին ձերն է եղել»:
Տարանտինոյի ֆիլմում գլխավոր դերակատարներն են Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը: Գործողությունները տեղի են ունենում հոլլիվուդյան կինեմատոգրաֆիայի անցումային շրջանում՝ 1969թ.-ին: Դի Կապրիոն խաղում է դերասան Ռիք Դալթոնի դերը, որը հռչակ է ստացել հեռուստատեսային վեսթերն կինոնկարներում հանդես գալով: Դալթոնը կինեմատոգրաֆիայի այդ անցումային փուլը հաղթահարելու դժվարություններ է ունենում:
Բրեդ Փիթը մարմնավորել է Դալթոնի ընկերոջ և վարորդի կերպարը:
Այս թեմայով այլ հղումներ-1