Թանգարան՝ նվիրված սփյուռքում ստեղծված մշակույթին05.31.2019
Մոսկվայում, Սոլժենիցինի անվան Ռուսական արտասահմանի տանը բացվել է մշտական գործող ցուցադրանք՝ նվիրված ռուսական էմիգրացիային և արտասահմանում իրենց մշակութային ժառանգությունը թողած ռուսաստանցիներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Թանգարանային տարածությունը տեղավորված է նորակառույց քառահարկ Ռուսական արտասահմանի տան երկու հարկերում, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է մեկ թեմատիկ ուղղության՝ 1. «Տարագրության մեջ: Ռուսական էմիգրացիայի առաջին ալիք» և 2. «Հաղորդագրություն. ռուսական էմիգրացիան աշխարհին»:
Այս երկու ուղղությունները կազմված են բաժիններից, որոնցում ներկայացված են 1200 իսկական ցուցանմուշ, որոնք «առաջին ալիքի» ռուսաստանցի էմիգրանտների նվիրաբերումներն են այս թանգարանին:
Թանգարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս թեմատիկ ցուցադրությունը Ռուսաստանում առաջին թանգարանային նախագիծն է՝ նվիրված էմիգրանտներին և արտասահմանում նրանց ստեղծած մշակույթին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: