Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հնագույն արժեքների զգալի մասը չի ցուցադրվում և գտնվում է պահոցներում

06.17.2019

Եգիպտոսը և Եվրամիությունը համատեղ նախաձեռնել են Կահիրեի կենտրոնում գտնվող Եգիպտոսի ազգային թանգարանի մոդեռնիզացման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս տարի իր գործունեության 117-ամյակը նշող մշակութային հաստատությունը նորագույն ժամանակների ոգով կվերափոխվի 3 տարվա ընթացքում: Եվրամիությունը այդ նպատակի համար հատկացրել է 3,1 մլն եվրոյի դրամաշնորհ:

Այս նախագիծը կյանքի է կոչվել եվրոպական այն հինգ թանգարանների համագործակցության նախաձեռնությամբ, որոնք այսօր տնօրինում են եգիպտական մշակույթը ներկայացնող խոշոր հավաքածոների: Այդ հաստատություններն են՝ Բրիտանական, Բեռլինի եգիպտական, Թուրինի եգիպտական և Լեյդենի հնությունների ազգային թանգարաները և Լուվրը:

Թանգարանի մի քանի դահլիճներում կիրականացվի համալիր վերակառուցում: Առաջին հերթին աշխատանքներ կիրականացվեն կենտրոնական ցուցասրահում, որտեղ ցուցադրվում են մինչդինաստիական և վաղ դինաստիական ժամանակաշրջանների ցուցանմուշները, Հին և Ուշ թագավորությունների, ինչպես նաև հունական-հռոմեական ժամանակաշրջանների արժեքավոր առարկաները: Խոսքը ոչ միայն ցուցասրահի տեխնիկական նորացման, այլև այստեղ նախատաեսվող գիտական, արխիվային և տեղեկատվական աշխատանքների մասին է:

Եգիպտոսի ազգային թանգարանը հիմնադրվել է 1902թ.-ին՝ Կահիրեի Թահրիր հրապարակի հարևանությամբ: Ամբողջ այս ժամանակաշրջանում այն եղել է հին եգիպտական մշակութային և պատմական արժեքների գլխավոր պահոցը: Այսօր այս հաստատությունում կա 160 հազար ցուցանմուշ, որոնց զգալի մասը չի ցուցադրվում և գտնվում է պահոցներում: Հին շենքը պարզապես ի վիճակի չէ ամեն ինչ տեղավորել իր մեջ և սպասում է երկրորդ բացմանը:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 123 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238