Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սեպտեմբերի 1-ից դպրոցականները կնախապատրաստվեն մշակութային նորմատիվներ հանձնելուն

06.25.2019

Ռուսաստանի դպրոցների ուսումնական ծրագրերը 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից կլրացվեն մշակութային նորմատիվներով: Այդ մասին ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այդ նախագիծը, որ ստացել է «Դպրոցականների մշակութային նորմատիվներ» անունը, միջգերատեսչական է և գործարկել են երկրի Մշակույթի և Լուսավորության նախարարությունները: Այս ծրագրով պատանիներն ու աղջիկները լրացուցիչ հնարավորություն կստանան ծանոթանալ երկրի հայտնի թանգարաններում պահվող արվեստի, գրականության, երաժշտության գլուխգործոցներին, թատերական ներկայացումներին:

Ավելի վաղ խոսելով այս նախաձեռնության մասին, ՌԴ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին նշել էր, որ սովորողները կպարտավորվեն այցելել որոշակի թվով ցուցահանդեսներ, թանգարաններ, ներկայացումներ և տարվա ընթացքում դիտել մի քանի ֆիլմեր: Դրանից հետո նրանք պետք է իրենց տպավորությունները կիսեն հատուկ այդ նպատակի համար ստեղծված թղթե կամ թվային օրագրերում: Ասենք նաև, որ ըստ Լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի էլ, այդ միջոցառումները կնպաստեն երեխաների մեջ գեղագիտական զգացմունքների դաստիարակությանը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 168 անգամ