Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնաբերվել է Ալեքսանդր Մակեդոնացու նոր դիմաքանդակը

08.12.2019


Հունաստանի Վերիյա քաղաքի Հնագիտության թանգարանի պահեստներում հաշվառում կատարելիս հայտնաբերվել է Ալեքսանդ Մեծի կիսանդրին: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

Մեծն Մակեդոնացու այս դիմաքանդակը մասնագետների գնահատմամբ բոլորովին նոր գյուտ է այն առումով, որ ոչ հնագետները, ոչ էլ պատմաբանները այդ մասին նախկինում ոչինչ չեն իմացել:

Ընդհանրապես, Ալեքսանդր Մակեդոնացուն պատկերող արվեստի գործերը բավականին շատ են, սակայն մինչև այժմ դրանցից առավել հավաստին համարվել է հռոմեական կրկնօրինակը, որի բնօրինակը պատրաստել է պալատական քանդաքագործ Լիսիփփիը՝ կայսեր կենդանության օրոք:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 98 անգամ