Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է «Միմինո» ֆիլմի կոմպոզիտոր Գիա Կանչելին

10.02.2019


84 տարեկան հասակում կյանքից հեռացել է վրացի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին, որը լայն հանրությանը ծանոթ է ռեժիսոր Գեորգի Դանելիայի «Միմինո» (1978թ.) ֆիլմի համար գրված երաժշտությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով՝ «imedinews.ge»-ին:

Գիա Կանչելին երաժշտություն է գրել նաև մի շարք հայտնի ֆիլմերի և ներկայացումների համար՝ «Մի վշտանա», «Կին-չա-չա», «Շեքսպիր», «Անսովոր ցուցահանդես», «Կապույտ լեռներ», «Խանումա», «Արքա Լիր» և այլն:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 410 անգամ