Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիտել քաղաքը այն դիտանկյունից, ինչպիսին դա կարող էր անել Ֆելինին

12.23.2019

Իտալիան նշում է իր հանրահայտ արվեստագետներից մեկի՝ Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակը: Տոնական հանդիսությունների խորհրդանշական ակորդներից մեկը վերապահված է Ռիմինի քաղաքին, որտեղ ծնվել է կինոյի հանրահայտ վարպետը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

Ադրիատիկի հայտնի ծովափնյա քաղաքում հոբելյանական հանդիսությունների ծրագրում նախատեսվում է յուրահատուկ փաստաթղթերի ցուցահանդես, էքսկուրսիա, որի նպատակն է դիտել քաղաքը այն դիտանկյունից, ինչպիսին դա կարող էր անել Ֆելինին: Զբոսաշրջիկներին այդպիսի տեսարանների հասնող ճանապարհները ծածկված կլինեն կարմիր գորգով:

Ռիմինիի քաղաքապետ Անդրեա Նասսիի ասելով Ֆելինին մտածում էր կերպարներով: Ահա թե ինչու զբոսաշրջիկներին դեպի ճարտարապետ Պոլետտիի կառուցած անսովոր թատրոն կտանի կարմիր գորգը: Դա այն թատրոնն է, որը փառք է ձեռք բերել 19-րդ դարում, նշանավոր մեկ այլ իտալացու՝ Ջուզեպե Վերդիի ստեղծագործությունների բեմադրությունների շնորհիվ:

Ռիմինին, ինչպես և եվրապական շատ այլ քաղաքներ, հիմա ձգտում է առավելագույնս օգտագործել իր պատմական ժառանգությունը զբոսաշրջության զարգացման նպատակով:

Ֆելինին ռեժիսոր է դարձել Հռոմում: Սակայն Ռիմինիի իշխանությունները հենց իրենց բնակավայրն են անվանում «քաղցր կյանքի» քաղաք:

Դա մեծ ռեժիսորի մանկության տարածքն է: Գավառային Իտալիան: Ժամանակագրական առումով այն համընկնում է ֆաշիզմի վերելքի տարիներին: Դա այն Իտալիան էր, որ ռեժիսորը ատում էր, բայց որի նկատմամբ նաև ուներ ինչ-որ նուրբ զգացումներ:

Ռիմինին ծաղրածուների ու մանկամիտ մեծերի՝ այսինքն Ֆելինիի ստեղծած կերպարների միջավայրն է: Տեղի իշխանությունները, նույնիսկ, որոշել են վերանորոգել «Ֆուլգոր» կինոթատրոնի շենքը, որը մոդեռն ոճի ճարտարապետական մի մարգարիտ է: Այդտեղ է իր կյանքի առաջին ֆիլմերը դիտել փոքրիկ Ֆեդերիկոն:

Շատերը կարծում են, որ մշակութային ժառանգության հանձնառությունը Ռիմինիի պատմության մեջ կարող է դառնալ շրջադարձային: Մինչև հիմա զբոսաշրջիկներին այս քաղաքը հետաքրքիր էր միայն իր ծովափով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 17 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155