Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օռնելլա Մուտին ցանկանում է ստանալ ռուսական անձնագիր

12.06.2013


«Իմ պապիկը և տատիկը ռուսներ են և ապրել են Պետերբուրգում: Նրանք հեռացել և այլևս չեն կարողացել վերադառնալ: Դա սարսափելի է: Մայրս ինձ շատ է պատմել Ռուսաստանի մասին: Ինձ դուր է գալիս իմ ռուսական արմատների մասին մտածելը և այստեղ գալն ու երկրի վերաբերյալ ինչ-որ մի նորություն իմանալը»,- այս խոսքերը այսօր Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է իտալական ժամանակակից արտիստական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ, գեղեցկուհի Օռնելլա Մուտին:

Չնայած առաջացած տարիքին, իր կանացի հմայքը պահպանող 58-ամյա Մուտին նաև ասել է, որ երազում է ստանալ ռուսական անձնագիր և նկարահանվել ռուսական որևէ ֆիլմում: Դերասանուհին խոստովանել է, որ ինքը շատ լավ գիտի Պետերբուրգը և սիրում է այդ քաղաքը: Իսկ Մոսկվայի մասին ասել է, որ այն չափազանց մեծ է և աղմկոտ:
«Ինձ դուր է գալիս ձեր ձյունառատ ձմեռը: Ես ինձ զգում եմ ինչպես արքայադուստր»:

«Անսանձ տղամարդու սանձահարումը» գեղարվեստական ֆիլմում Ադրիանո Չելենտանոյի զունգընկերը, առաջին անգամ կինոյում նկարահանվել է 15 տարեկան հասակում:

Իտալացի կինոռեժիսորներից բացի, Օռնելա Մուտին նկարահանվել է նաև օտարերկրյա մի շարք հայտնի կինոգործիչների ֆիլմերում:
    Դիտվել է 714 անգամ