Դերասանները պատրաստ են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել08.18.2020
Բելոռուսի իշխանությունները ժամկետից շուտ լուծարել են Մինսկի Յանկա Կուպալայի անվան Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Պավել Լատուշկոյի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Կուպալայի անվան թատրոնը ենթարկվում է Բելոռուսի մշակույթի նախարարությանը, սակայն այս գերատեսչությունը դեռ չի մեկնաբանել այդ քայլի պատճառները:
Նախօրեին, օգոստոսի 17-ին, Կուպալայի անվան թատրոնի արտիստները և գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Պինիգինը տեսագրել են մի հոլովակ, որում հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել իրենց թատրոնի տնօրենին: Իսկ թատրոնի մամլո ծառայությունում հայտարարել են, որ դերասանները պատրաստ են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Կուպալայի անվան Ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը պահանջել էր դադարեցնել բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ և անկախ դիտորդների ներկայությամբ կատարել երկրի նախագահական ընտրությունների քվեների վերահաշվարկ: Թատրոնի կոլեկտիվը նաև հայտարարել էր, որ ներկայացումներ չի ցուցադրելու և պատրաստ է գործադուլի:
Ասենք որ, թատրոնի տնօրեն Պավել Լատուշկոն այս օրերին հանդես է եկել Մինսկի Անկախության հրապարակում ընթացող հանրահավաքներից մեկում: Նա խաղաղ ցուցարարների դեմ կատարած ոստիկանական բռնությունների համար մեղադրել է երկրի ներքին գործերի նախարարին, նրա տեղակալներին, այլ անձանց և պահանջել է բոլորի հրաժարականը: Իսկ մեկ այլ անգամ էլ նա դատապարտել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարած իշխանությանը և հայտարարել, որ այն «բացել է Պանդորայի արկղը»:
«Դա նշանակում է,- նշել է թատրոնի տնօրենը,– որ, եթե պատասխանատու պաշտոնյաների կատարած գործողություններին չտրվի իրավական գնահատական», ապա՝ «...ապագայում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի՝ մեկը, երկուսը, 10-ը, 100 հազարը, միլիոնները կենթարկվեն բռնության և դա կմնա անպատիժ...»:
Ասենք, որ օգոստոսի 16-ի երեկոյան Բելոռուսի ինը ժողովրդական արտիստներ, սպորտի և այլ հումանիտար ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել բելոռուսներին և, մասնավորապես, իրենց երկիրը արտաքին վտանգներից պաշտպանող բանակին ուղղված ուղերձով: Նրանք նաև կոչ են արել անհապաղ աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելու հրամաններ են արձակել:
Այս թեմայով այլ հղումներ-1