Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ․ Սերեբրեննիկով․ «Սկզբում տանում են դեպի ռեպրեսիաներ, իսկ հետո զտման և գենոցիդի»

07.27.2022



Ռուսաստանում սպասվում է, որ մոտ ապագայում կստեղծվեն հասարակական խորհուրդներ, որոնք պետք է, մասնավորապես, «կանոնակարգեն կինովարձույթի համար նախատեսված կինոնկարների ընտրությունը»,֊ այդ մասին «.interfax.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Անշուշտ, խոսքը միայն կինոյի ոլորտին չի վերաբերում այլ, ընդհանրապես, բեմարվեստի մասին է։

«Պետությունը, որը մտահոգված է սերունդների ապագայով, իրավունք ունի արտահայտել իր քննադատական վերաբերմունքը և խիստ դատողությունը»,֊ հայտարարել է պետդումայի պատգամավորներից մեկը՝ հիմնվելով այն իրողության վրա, որ այդպիսի խորհուրդներ նախկինում արդեն եղել են, որոնցում ընդգրկվել են նաև հարգարժան դերասաններ և ռեժիսորներ;

Այդպիսի հանձնաժողովների աշխատանքները կկանոնակարգվի օրենքով, որի նախագիծն, ըստ ամենայնի արդեն պատրաստ է։ Նման հասարակական կառույցների աշխատանքներում նախատեսվում է ընդգրկել ուսուցիչների, բժիշկների, իրավապահ մարմինների աշխատակիցների և հոգևորականների։
Հասարակական խորհուրդների ստեղծման նախաձեռնության համար շարժառիթը կապված է ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզելու և «բոլոր տարիքների ռուսաստանցիների շրջանում» ընտանեկան արժեքները մերժելու հետ։

Նման հանձնաժողովներ ստեղծելու մասին օրինագծի համահեղինակներից պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուռլյաևը բնական է համարում, որ արվեստը պետք է անդրադառնա սեռական կողմնորոշման, ամուսնական անհավատարմության և այլ թեմաների, բայց նաև գտնում է, որ արվեստագետը պարտավոր է տալ իր գնահատականը, թե ինչ է ինքը պատկերացնում և չպետք է թերությունը դարձնի գրավիչ․․․ «Այսինքն, թերության ազնվացումը մենք տեսնում ենք ամենուր՝ ժամանակակից արևմտյան կինոյում»,֊ ընդգծել է ՌԴ պետդումայի պատգամավորը։

Այս օրենքի նախագծի վերաբերյալ արդեն թատրոնի ու կինոյի շատ գործիչներ բարձրաձայնում են քննադատական խոսքեր։ Օրինակ, ուկրաինական պատերազմի պատճառով, որպես բողոքի նշան, արտասահմանից հայրենիք չվերադարձող ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովն իր Telegram-ալիքում այսպես է արտահայտել իր կարծիքը․ «Մարդկության պատմությունը վկայում է, որ ավտորիտար ռեժիմները բարոյականության և սեփական քաղաքցիների մտքերի մաքրության համար պայքարի մղումներում հարձակվում են համասեռամոլության և աբորտների վրա՝ իբր թե պայքարելով «ընտանեկան արժեքների» համար։ Սակայն արգելքները, սովորաբար սկզբում տանում են դեպի ռեպրեսիաներ, իսկ հետո զտման և գենոցիդի»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 109 անգամ