Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցույթից հեռացվել է Ռուսաստանը ներկայացնող միակ երգիչը

10.27.2022

Լատվիայի ազգային օպերայում ընթացող «Օպերելիա» միջազգային մրցույթից հեռացվել է Ռուսաստանցի միակ մասնակիցը՝ Մեծ թատրոնի բարիտոն Վասիլի Սոկոլովը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ինչպես գրել է «ClassicalMusicNews» պարբերականը երիտասարդ երգչին մրցույթից հեռացրել են այն պատճառով, որ նա ծառայում է Ալեքսանդրովի անվան Ռուսական բանակի երգի և պարի համույթում։

Աշխարհում վոկալ արվեստի ոլորտում մեծ հեղինակություն ունեցող «Օպերելիան» հիմնադրվել է 1993թ․֊ին։ Այն գլխավորում է հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն։

«Օպերելիա» միջազգային մրցույթի նպատակն է փնտրել և օժանդակել երիտասարդ տաղանդավոր երգիչներին։ Ստուգատեսին հնարավորություն է տրվում մասնակցել 18-ից 32 տարեկան կատարողներին։ Մրցույթն ամենամյա է և անցկացվում է տարբեր երկրներում։

Անցյալ տարի՝ 2021թ․֊ին, օրինակ , այն անցկացվել է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այստեղ առաջին մրցանակը ստացել է Ռուսաստանը ներկայացնող մեցցո֊սոպրանո Վիկտորիա Կարկաչյովան, իսկ երկրորդ տեղը պերուացի տենոր Իվան Այոն Ռիվասը, որը նաև Հայաստանը ներկայացնող Մանե Գալոյանի հետ կիսել է հանդիսատեսների համակրանքի մրցանակը։

«Օպերելիա֊2022»֊ը աշխատանքները կավարտի հոկտեմբերի 30֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 90 անգամ