Երևանը չմասնակցեց «Նիմֆոմանուհին» ֆիլմի համաշխարհային պրեմիերային02.13.2014
«….Սկսվել է յուրատեսակ արշավ «Նիմֆոմանուհին» ֆիլմի շուրջ՝ շատ հաճախ երևան հանելով ոմանց գավառային մտածումներն ու «պլինտուսային» ճաշակները»,- «Մեդիալաբին» ասել է թատերագետ Լևոն Մութաֆյանը՝ նկատի ունենալով այն հանգմանքը, որ այսօր Երևանի «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշել է հրաժարվել Լարս ֆոն Թրիերի նախապես հայտարարված «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից:
Նշենք նաև, որ այսօր կայանում է նախացուցադրական աղմուկի մեջ հայտնված այդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Լևոն Մութաֆյանը նշել է, որ «…արվեստի ստեղծագործության շուրջ պետք է բանավիճել գեղարվեստականության դիրքերից, ինչպես ասում են՝ հայեցակարգերի դիրքերից»:
Ֆիլմն արդեն դիտած թատերագետը և դրամատուրգն ասում է, որ ոմանք կեղծ բարոյական ու արժեհամակարգային դիրքերից մերժողական դիրք են բռնում անգամ առանց ֆիլմը նայելու: Նա նշում է, որ իրոք կինոնկարում կան բաց տեսարաններ «…կա պոռնոգրաֆիայի տարր, բայց առավելապես տիրապետողը էրոտիզմն է, ինչը նոր չէ համաշխարհային արվեստում»:
Լ. Մութաֆյանը համոզմունք է հայտնում, որ գավառամտության ժամանակը վաղուց է անցել և իմաստ չունի տուրք տալ կեղծ բարեպաշտությանը:
Ֆիլմի ցուցադրության արգելքի նկատմամբ բացասական վերաբերմունք է արտահայտել նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմլյանը: Նա նշել է, որ ցուցադրությունն արգելողները ոչ թե ֆիլմն են արգելել, այլ այն դիտելու մարդկանց իրավունքը: «… Սա է իրական պոռնոգրաֆիան, այլ ոչ թե Լարս ֆոն Թրերի «Նիմֆոմանուհին»»,- ասել է Տիգրան Խզմալյանը: