Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին պահանջել է, որ իր հեղինակած աշխատանքը վերադարձնեն սեփականատերերին

05.08.2014


Անհայտ գրաֆֆիտիստ Բենքսին, ի պաշտպանություն իր աշխատանքներից մեկի սեփականատերերի, հանդես է եկել հայտարարությամբ: Այդ մասին «Independent » պարբերականի տեղեկատվությունն է փոխանցում «gazeta.ru»-ն:

Ըստ այդ հաղորդագրության բրիտանական Բրիսթոլ քաղաքի պատանի հաճախորդների համար նախատեսված «Broad Plains Boys» ակումբի տերերը պոկել են այն դուռը, որի վրա Բենքսին նկարել էր իրենց բջջային հեռախոսներով տարված սիրահար զույգին: Ակումբի ներկայացուցիչները ցանկանում էին այդ նկարը ցուցադրել մի փոքր գումար վճարելու դիմաց, որպեսզի կարգավորեին իրենց հաստատության ֆինանսական վիճակը:

Սակայն Բրիսթոլի քաղաքային խորհրդի որոշմամբ, այդ նկարը բռնագրավվել և հանձնվել էր տեղի թանգարանին: Այդ կապակցությամբ Բենքսին տարածել է մի հայտարարություն: Ըստ նրա «Սմարթֆոնով զույգը» նկարը պետք է վերադարձվի ակումբին:

«Նախատեսվում էր, որ դա դիտարժան նվիրատվություն էր մեր ակումբի մերձակա տարածքին, սակայն հարցի ֆինանսական կողմի այդպիսի լուծումը նույնպես վատ չէ», հայտարարել է Բենքսին:
    Դիտվել է 579 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101