Հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ առանձնատան վերակառուցումը կաղճատի ընդհանուր ֆոնը05.12.2014
Մինչև 2016թ.-ի ամառը Շվեյցարիայում այցելուների առջև իր դռները կբացի Չարլի Չապլինի տուն թանգարանը, որտեղ արտիստն ապրում էր իր կյանքի վերջին 25 տարիներին: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Չապլինի հարազատներն ու բարեկամները արդեն պատրաստել են թանգարանի մասին կայք, որի գործունեությունը կարգավորող Իվ Դյուրանը հայտարարել է, որ թանգարանը ոչ սովորական է իր ձևի մեջ: Այնտեղ «մշակույթը համաչափորեն համատեղվում է հումորի հետ»:
Չապլինի առանձնատան վերանորոգման թույլտվությունն ստանալու համար պահանջվել է 7 տարի: Եվս 7 տարի տևել է դատական քաշքշուկը տեղաբնակներից մի մարդու հետ, ով հայց էր ներկայացրել իրավապահ մարմիններին այն պնդմամբ, որ առանձնատան վերակառուցումը կաղճատի միջավայրի ընդհանուր ֆոնը:
Դյուրանի խոսքերով՝ այժմ բոլոր խոչընդոտները հաղթահարված են և կարելի է վերակառուցման աշխատանքներն սկսել ողջ թափով: