Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոնչիտային «Սլավյանսկի բազար» չեն հրավիրել

06.13.2014

Ավանդական «Սլավյանսկի բազար» երաժշտական փառատոնը, որը 2014 թվի հուլիսին կկայա Բելոռուսի Վիտեբսկ քաղաքում, այս անգամ տեղի կունենա առանց «Եվրոտեսիլի» հաղթողի ավանդույթ դարձած մասնակցության: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Յուրաքանչյուր ամառ, այս էլ 22-րդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչները հրաժարվել են Բելոռուսի Հանրապետություն հրավիրել Կոնչիտա Վուրստին:

Եվրոպական մրցույթի հաղթողի մասնակցությունը, միշտ նախապես բացատրվում և հիմնավորվում էր: Սակայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, թե ով է «Եվրոտեսիլ-2014»-ի հաղթողը, այդ մասին տեղեկատվությունն անհետացավ մամլո հաղորդագրություններից, տեղեկացնում է գերմանական «bild.de» կայքը:

«Մենք չափազանց տարբեր ենք»,- հիշատակում է «Սլավյանսկի բազար» երաժշտական փառատոնի տնօրեն Ալեքսանդր Սիդորենկոյի խոսքը գերմանական լրատվամիջոցը:

«Եվրոտեսիլ-2014»--ը կայացել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ մայիսի 6-10-ին: Այն ավարտվեց Ավստրիացի Թոմաս Նոյվիրթի հաղթանակով, ով ավելի շատ հայտնի է որպես «մորուքով կին» Կոնչիտա Վուրսթ անունով:

Այդ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Արամ Mp3-ն, ով իր «Not alon» երգով գրավեց 4-րդ տեղը:
    Դիտվել է 481 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176