Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական պատվիրակությունը դեմ է արտահայտվել նկարահանումներին

07.02.2014


ՄԱԿ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը մերժել է «Ստվարաթղթե տնակ» հեռուստասերիալի դրվագների նկարահանումները Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստերի դահլիճում անցկացնելու ստեղծագործական խմբի խնդրանքը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Foreign Policy» պարբերականի տվյալներով, Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը, որը օգոստոսին պետք է զբաղեցնի ՄԱԿ-ի ԱԽ նախագահի փոխանցիկ պաշտոնը, հանդես է եկել միջազգային կառույցի սրահներում ֆիլմի երկու սերիաները նկարահանելու թույլտվություն տալու առաջարկով: Բրիտանական պատվիրակությունը այդ առաջարկությունը փոխանցել է ԱԽ անդամ բոլոր 15 երկրներին: Սակայն ռուսական մի դիվանագետ էլեկտրոնային փոստով մերժել է այդ առաջարկը:

Մերժման մեջ նշված է, որ ԱԽ-ի դահլիճը չի կարելի տրամադրել որևէ միջոցառման, քանի որ սրահը միշտ պետք է ազատ լինի աշխարհում առաջացող արտակարգ իրավիճակները քննարկելու համար: Բացի այդ, նշվում է նամակում, ԱԽ-ն հարմար չէ նկարահանումների, թատերական ներկայացումների և այլ համանման միջոցառումների անցկացման համար: Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի մշտական անդամ ունի «Վետո»-ի իրավունք միայն ԱԽ-ում անցկացվող ձևական քվեարկության ժամանակ, սակայն մյուս հարցերը, այդ թվում նաև կազմակերպականները, սովորաբար նույնպես որոշվում են կոնսենսուսով, նշում է «Foreign Policy»-ն:

Նկարահանումների կապակցությամբ կասկած է հայտնել նաև Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը, թեև կտրուկ մերժում նրա կողմից չի եղել:

ՄԱԿ-ը հաճախ են նկարահանում կինոյում, սակայն բնօրինակ նկարահանումները այս միջազգային կառույցում խիստ հազվադեպ են:

«Foreign Policy»-ին, օրինակ, նշում է, որ, 1959թ.-ին այնտեղ նկարահանում կատարելու թույլտվություն չի ստացել նշանավոր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը, ով մտադիր էր ՄԱԿ-ի դահլիճներից մեկում ժապավենին հանձնել իր լրտեսական «Դեպի հյուսիս՝ հյուսիս արևմուտքով» թրիլլերի սպանության տեսարաններից մեկը:

«Ստվարաթղթե տնակ» հեռուստասերիալի նկարահանումները իրականացնում է «Netflix» ընկերությունը, որը մասնագիտանում է հոսքային համացանցային տեսագրությունների ոլորտում: Սերիալի հերոսն ամերիկյան մտացածին կոնգրեսական Ֆրենք Անդերվուդն է, ում մարմնավորում է «Օսկարի» բազմակի դափնեկիր Քեվին Սփեյսին:

Սերիալի առաջին երկու սեզոնների ընթացքում ներկայացվել է, թե ինչպես է Անդերվուդը բանսարկությունների ու սպանությունների միջոցով անցել կոնգրեսականից երկրի նախագահ դառնալու ճանապարհը: ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում սերիալը ձեռք է բերել մեծ մասսայականություն, արժանացել պարգևների:

Այժ հանդիսատեսները սպասում են հեռուստասերիալի 3-րդ սեզոնին, որտեղ Ֆրենք Անդերվուդի չարագործությունները բացազատվելու են միջազգային ասպարեզում:
    Դիտվել է 493 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283