Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հարավային Կորեայի հետ Հայաստանի ընդհանրությունը աղքատ մարդիկ են

07.15.2014

Քիմ Քի Դուքի հետ հայ հանդիսատեսի առաջին ծանոթությունը սկսվեց երգով, որը նա հնչեցրեց «Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության և իրեն շնորհված մրցանակն ընդունելու ժամանակ: Այդ մասին հաղորդում է «taglur.am» կայքը:

Դա թախծոտ և մարդկային հոգու խորքերում կուտակված ցավերը լուսավոր ու բարի հնչյունների վերածող մեղեդի էր՝ ունկնդիրների գերակշիռ մեծամասնության համար անհասկանալի բառերով:

Երևանյան կինոփառատոնի շրջանակներում երկօրյա այցով Երևան ժամանած հարավկորեացի ռեժիսորն իր հայրենիքի հետ Հայաստանի ընդհանրություններից նշել է այն, որ «...լավ երևույթների հետ մեկտեղ» փողոցներում կան աղքատներ:

Հասարակական կյանքի ստորին աստիճաններում հայտնված մարդկանց ճակատագիրը հենց այն թեման է, որ ամենից շատ է հուզում Քիմ Քի Դուք արվեստագետին:

Բարդ ու հակասական երիտասարդական անցյալ ունեցող ռեժիսորը ասել է, որ իր ֆիլմերում արտացոլված է այն ամենը, ինչն ինքն ապրել է և ինչը մարդկանց կյանքի ու առօրյայի միջոցով իր ներսում ձևավորում է կինոպատումի թեմա և նկարագիր: «Իմ ֆիլմերը չունեն երջանիկ ավարտ, ես ցույց եմ տալիս այն ամենը ինչը քիչ է բարձրաձայնվում«,-նշել է Քիմ Քի Դուքը:

«Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում նախատեսված է հարավկորեացի կինոբեմադրիչի 6 ֆիլմերի ցուցադրություն: Դրանք կինոյի աշխարհում արդեն հայտնի և բարձր գնահատանքի արժանացած գործեր են: Բավական է նշել, օրինակ, որ «Պիետա» կինոնկարը, որով կսկսվի Քիմ Քի Դուքի ստեղծագործությունների հետհայաց ցուցադրությունը, Վենետիկի միջազգային կինոփառատոնում նվաճել է բարձրագույն մրցանակը՝ «Ոսկե առյուծը»:
    Դիտվել է 439 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394