Դերասանները պարզապես չեն եկել նախապես պլանավորված փորձին08.02.2014
Ամերիկյան մեծ մասսայականություն վայելող «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալի նկարահանումները հետաձգվել են իրենց աշխատավարձերը բարձրացնելու պահանջ ներկայացրած դերասանների պատճառով: Այդ մասին ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:
Նկարահանումների ու սերիալի ցուցադրման նոր սեզոնը պետք է սկսվեր հուլիսի 30-ին, սակայն սերիալի դերասանները պարզապես չեն եկել նախապես պլանավորված փորձին:
Դա նշանակում է, որ սերիալն արտադրող ընկերությունը և այնտեղ նկարահանվող աստղերը ընդհանուր համաձայնության չեն եկել և նոր սեզոնի համար նոր պայմանագիրը չի կնքվել:
«The Hollywood Reporter» պարբերականի տվյալներով սերիալի աստղերը դեռևս անցյալ սեպտեմբերից «Warner Bros Television»-ի հետ բանակցում էին այդ հարցի շուրջ: Նրանք պահանջում են մեկ դրվագի համար վճարվող 325 հազար դոլարից իրենց հոնորարները ավելացնել մինչև 1 մլն դոլարի:
Բայց նշենք, որ կան նաև դերասաններ, որոնք ստորագրել են պայմանագիրը, քանի որ աշխատավարձի բարձրացման նրանց պահաջը ենթադրվում է, որ կբավարարվի:
«Մեծ պայթյունի տեսությունը» սերիալի նոր սեզոնի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Շոուի ստեղծողները կարծում են, որ նկարահանումների մեկնարկի դանդաղելը չի խախտի իրենց նախատեսած գրաֆիկը:
«Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալի մեկնարկը եղել է 2007 թ.-ին «CBS» հեռուստաալիքով: 2014 թ.-ին հայտնի դարձավ, որ այն երկարեցվելու է ևս 3 սեզոն, այսինքն մինչև 2017թ.-ն: