Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկյան հեռուստատեսությունում լավագույները կստանան թևեր ունեցող կնոջ արձանիկ

08.25.2014

Ամեիրկյան հեռուստատեսային ակադեմիան օգոստոսի 25-ին կհրապարակի «Primetime Emmy Award»-ի հաղթողների անունները: «Օսկար»-ի հեռուստատեսային տարբերակը համարվող այս մրցանկաբաշխությունն անցկացվում է 66-րդ անգամ և տեղի կունենաԼոս-Անջելոսի «Նոկիա» կինոթատրոնում: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այս անգամ ամենաշատ՝ 19 անվանակարգերի ներկայացվել է «Գահերի խաղ» ֆանտաստիկ-սագան: Այս ֆիլմի հետ լավագույնի կոչմանը արժանանալու մրցապայքարի մեջ կմտնեն ևս 5 հեռուստասերիալներ, որոնցից «Գահերի խաղ»-ին լուրջ մարտահրավեր կնետի «Ամեն ինչի մեջ՝ ինչը ծանր է» սերիալը: Ի դեպ, շատ մասնագետների կարծիքով հենց այս կինոնկարն էլ հավանական հաղթողի թեկնածուն է:

Նշենք, որ, ընդհանուր առմամբ «Primetime Emmy Award»-ը մրցանակներ կբաժանի 100 անվանակարգերում՝ «Լավագույն կատակերգական սերիալ», «Լավագույն հեռուստաֆիլմ», «Դրամատիկական սերիալի լավագույն դերասան», «Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» և այլն:

«Էմմի» մրցույթի դափնեկիրը ստանում է թևեր ունեցող կնոջ արձանիկ, որն իր ձեռքերում պահում է ատոմի մոդելը: Թևերը խորհրդանշում են հեռուստատեսությունը որպես արվեստ, իսկ ատոմը՝ հեռուսատեսությունը որպես գիտություն:

«Էմմի»-ն անգլերեն « immy» տերմինի տառափոխված տարբերակն է: Դա առաջին հեռուստացույցերի կամերաների կատոդային խողովակի անվանում էր:
    Դիտվել է 585 անգամ