Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն իրեն մեղավոր է ճանաչել

Իսպանացի հայտնի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, ով տուգանվել և դատապարտվել էր 6 ամսյա բանտարկության, հրաժարվել է փաստաբանից և երեքշաբթի օրը չի ներկայացել դատարան, որը պետք է հրապարակեր նրա նկատմամբ կայացրած դատավճիռը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դեկտեմբերին 81-ամյա երգչուհին Կատալոնիայի դատախազության հետ գործարք էր կնքել, որը նրան հնարավորություն էր տվել խուսափելու հարկային հանցագործություններ կատարելու մեղադրանքով կալանքի ենթարկվելուց:

Կաբալյեն մեղադրվում է 2010 թ.-ին Իսպանիայի գանձարանին որպես ֆիզիկական անձ հարկեր չվճարելու մեջ: Նա ձևականորեն հաշվառված էր որպես Անդորայի բնակիչ, որը նրան հնարավորություն էր ընձեռել չվճարել հարկեր Իսպանիայում: Սակայն Դատախազությունը պարզել է, որ երգչուհին Անդորայում իր «բնակվելու» հանգամանքն օգտագործել է միայն մեկ՝ հարկերից խուսափելու նպատակով, թեև փաստացի մշտապես բնակվել է Բարսելոնում:

Արդյունքում, Կաբալյեն իրեն մեղավոր է ճանաչել և տուգանվել է 250 հազար եվրոյով ինչպես նաև համաձայնվել է 6-ամսյա ազատազրկման ժամկետի հետ: Բայց քանի որ խոսքը 2 տարուց քիչ ժամկետի մասին է և նախկինում երգչուհին դատվածություն չունի, ապա այդ դատավճիռը կլինի պայմանական:

Երեքշաբթի Կաբալյեն չի ներկայացել դատարան: Նրա փաստաբանը հայտարարել է, որ այլևս չի պաշտպանելու երգչուհու շահերը՝ իրենց մեջ առաջացած տարաձայնությունների պատճառով:

Առաջիկա օրերին Կաբալյեն պետք է ներկայացնի իր նոր փաստաբանին և դատախազության հետ պայմանավորվի դատական նիստի նոր ամսաթվի մասին:
    Դիտվել է 310 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ