Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վենետիկի իշխանությունները փակել են հայտնի բիենալեի իսլանդական տաղավարը

Քաղաքային իշխանությունները փակել են Վենետիկի 56-րդ բիենալեի Իսլանդիայի տաղավարը: Բան այն է, որ իսլանդական ցուցադրանքը ներկայացվում է Կանարեջայի շրջանի Սանտա-Մարիա դելլա Միզերիկորդիա եկեղեցում, իսկ շվեյցարական և իսլանդական ծագում ունեցող նկարիչ Քրիստոֆ Բյուխելը իր կողմից արված ինստալացիայով այդ ճարտարապետական միջավայրը վերածել է մի իսկական մզկիթի: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Պարզվել է, որ քաղաքի կաթոլիկական եկեղեցու ղեկավարները տեղեկացված չեն եղել , որ հավատքի տաճարում պետք է տեղաբաշխվի շատ ավելի մեծ բովանդակություն պարունակող բան, քան գեղարվեստական ցուցահանդեսը: Սակայն տաղավարի փակման վերաբերյալ պաշտոնական հիմնավորումը եղել է «Կարգի պահպանումը և հասարակական անվտանգությունը», քանի որ հավատքին ու հավատացյալներին ծառայելու կոչված շենքում, որը կարող է տեղավորել ոչ ավելի քան 90 մարդ,իսկ ուրբաթ օրերին մզկիթի վերածված այդ միջավայրում աղոթելու էին գալիս շատ ավելի մեծ թվով հավատացյալներ: Այդ մասին տեղեկացնում է «artguide.com»-ը:

Սական, իսլանդական տաղավարի պատասխանատուները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ իրենց նախագիծը «հաջողված» է և պնդում են, որ Բյուխելի ինտալացիան պետք է լույս սփռի մարդկանց օրինականացված տարազատման և հասարակության մեջ առաջացած նախապաշարմունքների վրա, որոնք առաջացել են իրականացվող իմիգրացիայի քաղաքականության հետևանքով: Ըստ իսլանդական տաղավարի ներկայացուցիչների նկարիչը այդ ինստալացիայով կարողացել է հասնել իր նպատակին:

Վենատիկի ժամանակակից արվեստի բիենալեն  (La Biennale di Venezia)  արդի համաշխարհային մշակույթի ամենահեղինակավոր ցուցադրանքներից է: Այս միջոցառման գաղափարը մտահղացել է իտալական մեծահամբավ քաղաքի քաղաքապետ Ռիկարդո Սելվատիկոն: 1893 թ.-ին նա որոշել է կազմակերպել գեղարվեստի ցուցահանդես, որը պետք է վերածվեր հեղինակավոր միջազգային իրադարձության:

Վենետիկում առաջին այդպիսի ցուցահանդեսը տեղի է ունեցել 1895 թ.-ին: Այն կայացել է Ջարդինի այգիներում, որտեղ կառուցվել է «Պրո Արտե» անունով տաղավար: Անդրանիկ միջոցառման ժամանակ այստեղ ցուցադրվել են 16 երկրներ ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Այդ ժամանակ ցուցահանդես է այցելե 200 հազար մարդ: Ավելի ուշ ցուցահանդեսը ստացել է «բիենալե» անունը, որը իտալերեն «biennale» (Տարեկան երկու անգամ) բառն է:

20-րդ դարի նախաշեմին և հետագա մի քանի տարիներին Վենետիկում սկսեցին կառուցվել տարբեր պետությունների ազգային տաղավարներ: Ջարդինի այգում կառուցված առաջին ազգային տաղավարները պատկանում են Բելգիային (1907թ.), Հունգարիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային (1909 թ.), Ֆրանսիային (1912թ.) և Ռուսաստանին (1914թ.):

2015 թ.-ին Վենետիկի Բիենալեի բարձրագույն պարգևը ՝ «Ոսկե առյուծը», որը տրվում է «Լավագույն ազգային տաղավար» անվանակարգում, նվաճել է Հայաստանը: Լավագույն նկարիչ է ճանաչվել ամերիկուհի Էդրիան Փայփերը, ով փերֆորմենսի մասնակիցների մարմինների վրա հետընթաց գրում էր «Քեզնից ամեն ինչ կխլեն» գրությունը: «Արծաթե առյուծը» տրվել է հարավկորեացի Իմ Հուն-Սունին ՝ էմիգրանտների մասին պատմող «Բարդույթների ֆաբրիկա» ֆիլմի համար:
    Դիտվել է 292 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ