Կենսագրական ֆիլմը չի անդրադառնա ռեժիսորի սեռական կողմնորոշմանը
Բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Փիթեր Գրինուեյը Ռուսաստանի «Գոսֆիլմֆոնդի» խնդրանքով վերամշակել է Սերգեյ Էյզենշտեյնի մասին ֆիլմի սցենարը: «Էյզենշտեյնի ձեռքսեղմումը» վերնագրով կենսագրական կինոնկարի նկարահանումները առաջիկա մոտ ժամանակներում կսկսվեն, իսկ ֆիլմի թողարկումը նախատեսված է 2016 թ.-ի վերջերին կամ 2017 թ.-ի սկզբներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Իզվեստիա» պարբերականին:
«Գրինուեյը համաձայնվել է մեր առաջարկությունների հետ և սցենարը փոխել է: Սկզբում մենք ունեինք տարբեր ստեղծագործական հայացքներ, սակայն եկանք համաձայնության: Մենք առաջարկել ենք նրան փոխել որոշ դրվագներ և արդյունքում ձեռք ենք բերել դրական արդյունք»,- ասել է Ռուսաստանի «Գոսֆիլմֆոնդի» ղեկավար Նիկոլայ Բորոդաչևը:
«Էյզենշտեյնի ձեռքսեղմումը» ֆիլմը անդրադառնում է ռուսաստանցի նշանավոր կինոռեժիսորի կյանքի 1920-ական թվականների ժամանակաշրջանին, երբ նա ապրում էր Շվեյցարիայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կինոնկարի սցենարը, կապված Էյզենշտեյնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման հարցի հիշատակումների հետ, վերադարձվել էր Փիթեր Գրինուեյին՝ վերամշակելու նպատակով: Ինչպես պարզաբանել է Բորոդաչևը, եթե Գրինուեյը սցենարում չկատարեր պահանջվող փոփոխությունները, ապա ռուսական կողմը կհրաժարվեր մասնակցել նախագծին: Ինչպես նշել է նա, սցենարի վերջնական տարբերակում Էյզենշտեյնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման հարցն այլևս չի շոշափվում:
Ֆիլմը ֆինանսավորվում է Շվեյցարիան, Լատվիան և Ֆինլանդիան ներկայացնող մասնավոր ընկերությունների կողմից: Այն ստեղծելու ժամանակ պետք է օգտագործվեն նաև ՌԴ «Գոսֆիլմֆոնդի» արխիվների նյութերից:
Փիթեր Գրինուեյը եվրոպացի հայտնի կինոռեժիսոր է: Նա նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Պրոսպերոյի գրքերը», «Նկարազարդողի պայմանագիրը», «Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը», «Ինտիմ օրագիր» ֆիլմերը:

«Գրինուեյը համաձայնվել է մեր առաջարկությունների հետ և սցենարը փոխել է: Սկզբում մենք ունեինք տարբեր ստեղծագործական հայացքներ, սակայն եկանք համաձայնության: Մենք առաջարկել ենք նրան փոխել որոշ դրվագներ և արդյունքում ձեռք ենք բերել դրական արդյունք»,- ասել է Ռուսաստանի «Գոսֆիլմֆոնդի» ղեկավար Նիկոլայ Բորոդաչևը:
«Էյզենշտեյնի ձեռքսեղմումը» ֆիլմը անդրադառնում է ռուսաստանցի նշանավոր կինոռեժիսորի կյանքի 1920-ական թվականների ժամանակաշրջանին, երբ նա ապրում էր Շվեյցարիայում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կինոնկարի սցենարը, կապված Էյզենշտեյնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման հարցի հիշատակումների հետ, վերադարձվել էր Փիթեր Գրինուեյին՝ վերամշակելու նպատակով: Ինչպես պարզաբանել է Բորոդաչևը, եթե Գրինուեյը սցենարում չկատարեր պահանջվող փոփոխությունները, ապա ռուսական կողմը կհրաժարվեր մասնակցել նախագծին: Ինչպես նշել է նա, սցենարի վերջնական տարբերակում Էյզենշտեյնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման հարցն այլևս չի շոշափվում: