Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշվում է ԱՄՆ-ի «հարավցի գեղեցկուհու» 100-ամյակը

11.05.2013

Այսօր լրանում է «Քամուց քշվածները» գեղարվեստական կինոնկարի գլխավոր կերպարի` Սքարլետ Օ’Հարայի դերակատար Վիվիեն Լիի ծննդյան 100 ամյակը: Այդ առթիվ Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում կկազմակերպվեն հոբելյանական կինոդիտումներ և ցուցահանդեսներ, հաղորդում է «vesti.ru»-ն:

Սքարլետի դերակատարման համար Լին ստացել է իր առաջին «Օսկարը»: Իսկ երկրորդ անգամ դերասանուհին ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն մրցանակին է արժանացել 1952թ.-ին` «Ցանկությունների տրամվայ» կինոնկարի համար: Այս դեպքում նույնպես, ինչպես և առաջինում, Վիվիեն Լին մարմնավորել էր ԱՄՆ-ի հարավցի գեղեցկուհու:

Արտիստուհու պատվին Ամերիկայում ստեղծվել է «Քամուց քշվածները» ֆիլմի բարձր հստակության ձևաչափով նոր տարբերակը: Այն նախատեսվում է նոյեմբերի 22-ին ցուցադրել Մեծ Բրիտանիայում: Կինոյի բրիտանական կենտրոնը կազմակերպել է Վիվիեն Լիի մասնակցությամբ գեղարվեստական կինոնկարների հետհայաց դիտում: Բացի այդ նկարահանվում է Վիվիեն Լիի և նրա ամուսնու` Լոուրենս Օլիվյեի հարաբերությունների մասին պատմող ֆիլմ: Արտիստուհու սիրային նամակները` հասցեագրված ամուսնուն, կարելի է տեսնել Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում: Այդ հոբելյանին նվիրված ցուցադրանքում տեղ են գտել նաև արտիստուհու օրագիրը և լուսանկարները, հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:
    Դիտվել է 492 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ