«Կանն 71-ը» բացառություն կանի իսպաներենով նկարահանված ֆիլմի համար04.05.2018
Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը, որը կկայանա 2018թ.-ի մայիսի 8-19-ին, կմեկնարկի իսպաներեն լեզվով նկարահանված «Բոլորը գիտեն» ֆիլմով: Սովորաբար անգլերենով կամ ֆրանսերենով հնչյունավորված ֆիլմերով սկսվող և ընթացող հեղինակավոր կինոստուգատեսում սա հազվադեպ բացառություններից է: Այդ մասին «thr.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է«taglur.am»-ը:
Նախորդ նման բացառությունը Կաննի փառատոնը արել էր 2004թ.-ին, իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարի «Վատ դաստիարակության» ֆիլմի համար:
«Բոլորը գիտեն» ֆիլմի հեղինակը Ասգար Ֆարհադին է: Սա հոգեբանական թրելլեր է, որը պատմում է Բուենոս-Այրեսում իր ամուսնու ու երեխայի հետ ապրող Լորայի մասին: Մի անգամ նրանք վերադառնում են Իսպանիայում գտնվող իրենց հայրենի գյուղ և հանդիպում են այնպիսի իրադարձությունների, որոնք ընդհանրապես փոխում են նրանց կյանքը:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Պենելոպա Քրուսը, Խավիեր Բարդենը և Ռիկարդո Դարինը: