Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Զեմլյուկով. «Մեր երիտասարդները Բառնաուլից և մարզից հեռանում են»

Ռուսաստանի Ալթայի երկրամասում ստեղծեվել է երաժշտական-թատերական-կրթական կլաստեր, որը միմյանց հետ կմիավորի միջին մասնագիտական կրթական ոլորտը, բարձրագույն դպրոցը և գործատուին: Այդ մասին Ալթայի երկրամասի պետական համալսարանի ռեկտոր Սերգեյ Զեմլյուկովի հաղորդումը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Ըստ Զեմլյուկովի «առաջինը, որ նախատեսվում է համատեղ գործունեության ժամանակ, դրանք կրթական ծրագրերն են»: Նա մասնավորապես առանձնացրել է այն մոտեցումը, որ համալսարանը և քոլեջը կնախապատրաստեն կատարողական արվեստի և թատերական դիզայնի մասնագետներ: Մեկ այլ թեմա էլ, որն, ըստ բուհի ղեկավարի, շատ կարևոր է Ալթայի երկրամասի համար, դա երաժշտական քոլեջում սովորող տաղանդավոր երիտասարդներին օժանդակության ցուցաբերումն է: « Մեր երիտասարդները Բառնաուլից և մարզից հեռանում են: Մենք որոշել ենք, որ նրանցից գոնե մի քանիսին սատարենք, այդ թվում նաև ֆինանսապես, որպեսզի հնարավորություն լինի նրանց պահել այստեղ՝ երաժշտական կոմեդիայի և մարզի մյուս թատրոններում աշխատելու համար»,- ասել է Զեմլյուկովը:

Կլաստերի աշխատանքի երրորդ ուղղությունը համատեղ ստեղծագործական ծրագրեր մշակելն ու իրականացնելն է: «Երաժշտական, պարային, տարբեր ժանրերով նախագծեր, որոնք հետաքրքիր կլինեն մեր և Ալթայի երկրամասի բնակիչների համար»,- ասել է բուհի ռեկտորը:

Նա նաև նշել է, որ կլաստերի ստեղծումը գործնական քայլ է՝ ուղղված մշակույթի և արվեստի զարգացմանը: «Այժմ բարձրագույն դպրոցը ամբողջությամբ կողմնորոշված է արվստի ֆակուլտետների համար իրական ոլորտների՝ թատրոնների, գեղարվեստական թանգարանների հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ»,- նշել է Ալթայի երկրամասի պետական համալսարանի ռեկտորը:
    Դիտվել է 370 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ